Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Այսօր Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է

ՄԱԿ-ի եւ ԱՀԿ-ի փորձագետները պնդում են, որ ողջ աշխարհում ձեռքերը չլվանալու խնդիրն անհամեմատ ավելի լուրջ է, քան շատերին կարող է թվալ: Հենց չլվացված ձեռքերի միջոցով են մի շարք ծանր հիվանդությունների, մասնավորապես՝ գրիպի, վիրուսային թոքաբորբի, սնկային հիվանդությունների, դիֆտերիայի, աղիքային ու աչքի ինֆեկցիաների եւ նույնիսկ հեպատիտի հարուցիչներն օրգանիզմ ներթափանցում:

Աֆրիկայի եւ Ասիայի բազմաթիվ երկրներում չլվացված ձեռքերը երեխաների մոտ կարող են հսկայական թվով մահվան դեպքերի պատճառ դառնալ: ՅՈՒՆԻՍԵՖԻ կողմից տրամադրված տվյալների համաձայն, աշխարհում ամեն օր փորլուծության պատճառով շուրջ 5 հազար երեխա է մահանում: Փորլուծության պատճառն առավել հաճախ չլվացված ձեռքերն ու դրանց միջոցով օրգանիզմ անցած ինֆեկցիաներն են, այնպես որ հիշյալ մահվան դեպքերի մեծը կարելի է ընդամենը ձեռքերը լվանալով կանխարգելել:

Մի շարք երկրներում Ձեռքերի լվացման համաշխարհային օրը մեծ աղմուկով եւ ճոխությամբ է նշվում, իսկ ՄԱԿ-ի աջակցությամբ էլ բազմաթիվ մասշտաբային ակցիաներ են կազմակերպվում, որոնց գլխավոր նպատակը մեկն է՝ չլվացված ձեռքերի եւ դրանց պատճառով առաջացող հիվանդությունների խնդրի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավել:

Slaq.am – Լրատվական աղբյուր
Նաև կարդացեք`

Leave a Reply

x Close

Like Us On Facebook