Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 11-ին

Այս տարի փետրվարի 11-ին նշելու ենք Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր:

Ժողովրդի կողմից շատ սիրված այս տոնը նաև սիրո տոն է, քանի որ Ս. Սարգիսը երիտասարդների ու սիրո արագահաս բարեխոսն է, սիրող սրտերի խնդրանքն Աստծուն հասցնողը:
Սերը քրիստոնեության հիմքն է: Սերն Աստծո պարգևն է, որն օգնում է մեզ արարել, ստեղծել ու ստեղծագործել: Սիրո ակունքը մեկն է՝ Աստված, սակայն ունի տարբեր հասցեատերեր։

Սերն է, որ լցնում է մեր կյանքը, իմաստավորում է մեր առաքելությունը և լուսավորում է մեր ընթացքը:
Արարատյան Հայրապետական թեմն արդեն 11 տարի տոնին վերադարձրել է երբեմնի ժողովրդականությունը: Այս տարի էլ բազմաթիվ ծրագրերով ու նախաձեռնություններով է հարուստ տոնական ծրագիրը՝ համերգներ, մրցույթներ, քայլերթ: Դրանք բոլորը ձեզ համար են, սիրելի՛ հայորդիներ և կազմակերպվում են, որպեսզի դուք դառնաք տոնի մի մասը:

Թող Ս. Սարգիսը ձեր բարեխոսը լինի, ձեր բարի ու գեղեցիկ երազանքները հասցնի Աստծուն: Եվ քանի որ սուրբը զինվորական էր՝ զորավար, թող լինի մեր բանակի կողքին, զորակցի ու աջակցի՝ հաղթանակի հասնելու մեր պայքարում:
Այս էջում մենք ձեզ պարբերաբար կտեղեկացնենք, թե որտեղ և ինչ է կազմակերպվում, ինչպես կարող եք միանալ կամ մասնակցել տոնին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook