Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Եզան լեզվի բուժական հատկությունները

Без названияԵզան լեզվի քիմիական կազմը

Պարունակում է գլիկոզիդներ, ֆլավոնիդներ, վիտամին K, ասկորբինաթթու, դաբաղող նյութեր, պոլիսախարիդներ, ֆիտոնցիդներ և այլն։

Բուժական նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ։

Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է։

Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով։

854576

Եզան լեզու-տերևների եփուկը խմել 30 օր` օրական 3-4 գդալ: Օգտագործել` աղիքային հիվանդության,շնչուղիների հիվանդության, ստամոքսի ցավի դեպքում:

Եզան լեզու-1 գ. սերմը ծեծել, փոշիացնել: Խմել ջրով, օրական  3-4 անգամ: Օգտագործել` աղիքային կատառի, դիզենտերիայի, լուծի դեպքում:

Եզան լեզու-10 գ. փոշիացրած տերևները եփել 200 մլ. Ջրում: Թրմել, քամել: Խմել օրական 4 անգամ` 1-ական թեյի գդալ: Օգտագործել` ստամոքցի բորբոքման,  ստամոքսի խանգարման դեպքում:

Եզան լեզու– սերմերը եփել, թրմել, քամել: Եփուկով թրջոց դնել աչքերի վրա: Օգտագործել` աչքի ցավի դեպքում:

Եզան լեզվի տերևները, սև թանթրվենու ծաղիկները, ցողաբույսը և եռագույն մանուշակը` 25- ական գ. թոշիացնել, խառնել միմյանց հետ: 4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր, պահել 2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրում` 3 անգամից: Օգտագործել`շնչարգելքի դեպքում:

Եզան լեզու– օգտագործել տերևների կամ սերմերի եփուկը: Օգտագործել բրոնխադենտի դեպքում:

Եզան լեզվի և տատրակի տերևները, սոճու բողբոջները`30-ական գ. մանրել, խառնել միմյանց հետ: Բուսահումքից վերցնել 4 թեյի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, պահել  2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրվա ընթացքում`3 անգամից: Օգտագործել` գարշահոտ բրոնխիտի, բրոնխոէկտազաի դեպքում:

Եզան լեզու– տերևները մանրացնել, ավելացնել հավասար քանակությամբ շաքար: 2 շաբաթ պահել տաք տեղում: Ստացված հյութը քամել և օգտագործել օրական 3-4 անգամ, 1-ական ճաշի գդալ: Օգտագործել` թոքախտի, լուծի դեպքում:

Եզան լեզվի տերևների հյութը քամել, խառնել հավասար քանակությամբ մեղրի հետ և եփել 20 րոպե: Պահել լավ փակվող ամանում: Խմել օրական  2-3 ճաշի գդալ: Օգտագործել խիթի, տասներկումատնյա աղիքի խոցի, միզարտադրության հաճախացման, շնչուղիների հիվանդության,ռևմատիզմի`հոդացավի, ստամոքսի խիթի  դեպքում: Ունի ցավազրկող հատկություն:

Եզան լեզվի տերևները դնել  մաշկի վրա եղած խոցի վրա:

Եզան լեզու– 1 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 250 մլ. Եռացրած ջուր: Լուծույթը լցնել էմալապատ, լավ փակվող ամանի մեջ, փաթաթել ծածկոցով, թրմել մի քանի ժամ: Խմել օրական` 3 անգամ, ուտելուց առաջ 1-ական ճաշի գդալ: Օգտագործել կատառի,հաստ աղիքի բորբոքման, ստամոքսի խոցի դեպքում:

Եզան լեզու-130 գ. չորացրած տերևների վրա լցնել  1 բաժակ տաք ջուր: Թրմել 2 ժամ, քամել:Խմել օրվա ընթացքում: Օգտագործել`հազի դեպքում:

Եզան լեզվի թարմ տերևներից պատրաստել խույս և դնել բորբոքված մասի վրա: Օգտագործել` մաշկային բորբոքման, չիբանի դեպքում: Կարելի է օգտագործել կոտրվածքներից առաջացած ուռուցքի դեպքում:

Բոլոր դեղաբույսերը բուժման նպատակով օգտագործելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

 

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook