Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Անապահովության միավոր ունեցող ընտանիքները պոլիկլինիկաներից անվճար դեղեր կստանան

«Կառավարության կողմից ս.թ. մայիսին հաստատվեց առողջապահության նախարարության 3 նոր նախաձեռնություն, որոնցից առաջինը վերաբերում է այն շահառուներին, որոնք ընդգրկված են ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում և ունեն 30 և ավելի բարձր անապահվության միավոր: Այսուհետ նրանք իրենց սպասարկող պոլիկլինիկական ծառայությունների միջոցով կստանան անվճար դեղեր: Այս շահառուների թիվը մեր երկրում շուրջ 200 հազար է և շահառուներն արդեն կարող են դիմել իրենց սպասարկող պոլիկլինիկաներ և ստանալ այն դեղերը, որոնք հաստատված են ՀՀ ԱՆ կողմից սահմանված հիմնական դեղերի ցանկով»,- հարցազրույց ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանի (Марина Арутюнян) հետ:

Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ դեղերն ամբողջությամբ իրենց սպասարկող պոլիկլինիկաներից կարող են ստանալ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները, մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցողները, հայրենական պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաները, բազմազավակ` մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս ունեցող ընտանիքի երեխաները, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաները և այլք:

«Բացի նշվածներից կան նաև սոցիալական խմբեր, որոնք ստանում են 50 տոկոս զեղչ՝ այսինքն մասնակի փոխհատուցում, դրանք 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներն են, Չերնոբիլի վթարի վերացման աշխատակիցներնը, բռնադատվածները, միայնակ չաշխատող կենսաթոշակառուները, ինչպես նաև նման կենսաթոշակառուների խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, միայնակ մայրերի մինչև 18 տարեկան երեխաները: Չաշխատող կենսաթոշակառուները դեղերը կարող են ստանալ 30 տոկոս զեղչով՝ անկախ իրենց կարգավիճակից: Սակայն, եթե տվյալ հիվանդին նշանակած դեղը հաստատված ցանկում բացակայում է, արդեն նեղ մասնագետը կարող է ընտրել այն տարբերակը, որն իր դեղաբնական խմբով մոտ է հիվանդանոցային բժշկի կողմից նշանակված դեղին, կամ նույն ազդեցությունն ունի կամ նույն ազդող նյութն ունի, կամ նույն խմբում է գտնվում», – ասում է մասնագետը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook