Thursday, May 9, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Անոթային ցանկացած խնդրի դեպքում ինքնաբուժությունը բերում է կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման

Անոթային խնդիրները վերջին շրջանում հանդիպող ամենատարածված հիվանդություններից են: Անոթային խնդիրների մեջ ամենատարածվածը խրոնիկ երակային հիվանդությունն է, որը բաժանվում է երկու առանձին պաթոլոգիաների՝ դա երակների լայնացումն է՝ վարիկոզը և հետթրոմբային հիվանդությունն է, երբ անձը տանում է երակների թրոմբ և ամիսների, տարիների ընթացքում զարգանում է արդեն կայուն այտուցներ, ոտքերում ծանրություն, վերքեր և այլն:

Վարիկոզը չափազանց տարածված է: Ըստ վիճակագրական տվյալների, աշխարհում յուրաքանչյուր 3-րդ տղամարդը և յուրաքանչյուր 2-րդ կինն ունի ոտքերի երակների խնդիր:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում այս մասին ասաց «Նորմեդ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Արամ Խաչատրյանը:

«Զարկերակների հիմնական հիվանդության պարագայում խոլեև անոթը փակվում է: Հիվանդությունը կոչվում է աթերոսկլերոզ: Եթե, օրինակ, փակվում են սրտի անոթները, առաջանում է սրտի իշեմիկ հիվանդություն, ինֆարկտ: Ուղեղի անոթների դեպքում առաջանում է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ, գլխապտույտներ, գլխացավեր, ուշագնացություններ, ընդհուպ մինչև՝ ինսուլտ, եթե դա ոտքերի անոթներն են, ապա ոտքերում ցավեր, սառնություն, վերքեր, ընդհուպ մինչև գանգրենա՝ փտախտ»,- ասաց մասնագետը:

Անոթային վիրաբույժը նշեց, որ  ըստ աշխարհում մահացության վիճակագրության տվյալների՝ մահերի 52 տոկոսը բաժին է ընկնում զարկերակների աթերոսկլերոզին: Այսինքն, աշխարհում ամեն 2-րդ մարդը մահանում է ինֆարկտից, ինսուլտից, փտախտից և այն հիվանդություններից, որոնց հանգեցնում է աթերոսկլերոզը: Այսինքն, թե՛ երակային, թե՛ զարկերակային հիվանդությունները չափազանց տարածված են:

Անդրադառնալով բնակչության շրջանում շատ տարածված ինքնաբուժության տարբերակներին, մասնագետն ընդգծեց ՝այստեղ ունեն լուրջ խնդիր. բնակչության մեծ մասը ցանկացած գանգատի դեպքում նախընտրում է դիմել հարևանի կամ որևէ բարեկամի և կիրառել այն դեղորայքը կամ բուժումը, ինչը կիրառել է տվյալ բուժառուն:

«Բայց ոտքերում ցավերը կարող են լինել և՛ անոթներից, և՛ հոդերից, և՛ մկաններից, և՛ ոսկորներից, և՛ նյարդերից: Կարող է ամբողջ ոտքը ցավել մեկ նյարդային թելի պատճառով: Ինքնաբուժությամբ զբաղվելը մեր օրերում շատ տարածված է, և ցավոք, կարող է հանգեցնել լուրջ խնդիրների և հիվանդն էլ կորցնելու է ամենակարևորը՝ ժամանակը» ,-նշեց մասնագետը :

Անդրադառնալով հղիության ընթացքում ոտքերի այտուցին և երակների լայնացմանը՝ անոթային վիրաբույժը նշեց, որ հղիների 75-80 տոկոսի մոտ առաջանում է լայնացած երակներ: Բարակ կապույտ գծերի առաջացումը դեռ պատճառ չէ բժշկի դիմելու, բայց եթե դրա հետ մեկտեղ ոտքերն սկսում են ցավել, այտուցվել, քոր է առաջանում, ապա պարտադիր չէ սպասել երեխայի ծննդին, կամ էլ հղիությունից որոշ ժամանակ անցնելուն: Լինում են դեպքեր, որ հենց հղիության ընթացքում անհրաժեշտ է լինում նշանակել  ստուգված, ապացուցված դեղեր, որոնք կամրացնեն երակային համակարգը և վաղ շրջանում կկանխեն հետագա բարդացումները և կյանքի համար բավականին վտանգավոր թրոմբի առաջացումը:

Որո՞նք են այն ռիսկի գործոնները, որ կարող են պատճառ դառնալ անոթային խնդիրների։ Գլխուղեղը սնուցող  անոթների խնդիրը ինչպե՞ս է արտահայտվում: Պարանոցի անոթների դեֆորմացիայի դեպքում հնարավոր է արդյո՞ք սաստիկ գլխապտույտներ, ցավեր և ինչպե՞ս է հնարավոր այն մեղմացնել և կանխել: Ի՞նչը կարող է առաջացնել անոթային սպազմ: Արդյո՞ք պետք է խուսափել երակների  վիրահատությունից և ինչպե՞ս կարող են կանխարգելել թրոմբի առաջացումը:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook