Wednesday, May 1, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ

Իտալական Լաջորե լճում ուժեղ քամու հետևանքով խորտակվել է ավելի քան 20 ուղևորների, այդ թվում՝ զբոսաշրջիկների տեղափոխող նավը, 4 մարդ զոհվել է: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Իտալական լրատվամիջոցները հայտնել են, որ նավը շրջվել է Սեստո Կալենդե և Արոնա քաղաքների միջև երեկոյան: 5 մարդ փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Իտալական լրատվամիջոցների՝ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ զոհերը իտալացի, իսրայելցի և ռուս են:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook