Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Անպտղության պատճառները տարեցտարի շատանում են

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ
Գիտությունը շատ է զարգացել և անպտղության հետ կապված մի շարք խնդիրներ ստացել են լուծումներ։ Ժամանակին կային դեպքեր, երբ զույգերին ուղարկում էինք տուն՝ անպտղության դատավճռով, քանի որ չէինք կարող ոչնչով օգնել։ Սակայն հիմա ժամանակներն այլ են, և անպտղությունն այլևս դատավճիռ չէ, քանի որ կան արդի արդյունավետ մեթոդներ՝ անպտղության բուժման համար:
❗️Անպտղության պատճառները տարեցտարի շատանում են
Եթե նախկինում կային անպտղության միայն մի քանի պատճառներ, ապա այսօր դրանց գումարվել են նաև ժամանակակից պայմաններն ու պատճառները.
👉🏻էկոլոգիայի անմխիթար վիճակը,
👉🏻սակավաշարժ կենսակերպը,
👉🏻ավելորդ քաշը,
👉🏻նյարդահոգեկան լարվածությունների առատությունը, այլ կերպ ասած՝ նևրոզները, որոնք ավելի խոցելի են դարձնում հատկապես կանանց:
✅Այսօր անպտղության հիմնական պատճառներն են՝
👉🏻սեռավարակները,
👉🏻վիրուսային հիվանդությունները, 👉🏻հորմոնալ խանգարումները։
Կան մի շարք լուծումներ` կախված պատճառներից՝
Առաջին հերթին, հարկավոր է ախտորոշել անպտղությունը
✅️Զույգը համարվում է անպտուղ, երբ այս կամ այն պատճառով, առանց որևէ հակաբեղմնավորիչների կամ մեթոդների օգտագործման , 12 ամսվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքով ապրելու դեպքում՝ հղիություն չի գրանցվում
🖇Ապտղության պատճառի արագ և ճշգրիտ հայտնաբերումը բուժման հաջողության առաջին փուլն է։
Լիարժեք հետազոտություններից և անպտղության պատճառը սահմանելուց հետո որոշվում է, թե որն է զույգի համար հղիության հասնելու ամենաճշգրիտ տարբերակը։
Համապատասխան բուժումներից և հորմոնալ շեղումների կարգավորումից հետո փորձում ենք հասնել հղիության կա՛մ բնական ճանապարհով, կա՛մ ներարգանդային սերմնավորման, կա՛մ էլ արտամարմնային բեղմնավորման:
«Շենգավիթ» ԲԿ Վերարտադրողական առողջության կենտրոնի ղեկավար Սուսաննա Ուռումյանը վստահեցնում է`
Անպտղությունն այսօր դատավճիռ չէ❌
Սա ամենակարևոր միտքն է, որ պետք է պահպանի իր մտքում ու սրտում յուրաքանչյուրը, ով բախվել է անպտղության խնդրին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook