Thursday, May 2, 2024
Նորություններ

Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել նաև առցանց եղանակով

Հարգելի՛ քաղաքացիներ,
Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել նաև առցանց եղանակով՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու։ Անհրաժեշտ է մուտք գործել www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ» պատուհան, ապա «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» դաշտ և դիմում ներկայացնել «Մուտքագրել վերահաշվարկի դիմում» պատուհանում։
Հիշեցնենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է գրավոր դիմումի հիման նախորդ վերահաշվարկից (կենսաթոշակը նշանակելուց) 12 ամիս հետո դիմելու դեպքում՝ դիմումը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից։
Ըստ այդմ, եթե աշխատող կենսաթոշակառուն վերահաշվարկի համար վերջին անգամ դիմել է 2021 թվականի մարտին կամ դրանից առաջ, ապա հերթական վերահաշվարկման համար կարող է արդեն դիմել նաև առցանց եղանակով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook