Sunday, April 28, 2024
Նորություններ

Աչքի հիվանդությունները, որոնք հնարավոր է բուժել արտասահմանում, Հայաստանում եւս հաջողությամբ բուժվում են.

Աչքի բոլոր հիվանդությունները, որոնք հնարավոր է արտասահմանում բուժել, Հայաստանում հաջողությամբ բուժում են. այսօր չկա աչքի հիվանդություն, որի բուժման համար մարդիկ ստիպված կլինեին այլ երկիր մեկնել: Լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Երեւանի գլխավոր ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում ակնաբուժությունն այսօր բավականին բարձր մակարդակ ունի. բժշկական կենտրոնները հագեցած են աչքի հիվանդությունների ախտորոշման եւ դրանց վիրաբուժական բուժման համար անհրաժեշտ սարքավորումներով: Մասնագետների պակաս  եւս չկա՝ այսօր Հայաստանում մեծ թվով երիտասարդ բժիշկներ կան, որոնք արտասահմանում են վերապատրաստվել եւ տիրապետում են բուժական ու վիրաբուժական նոր մեթոդներին:

Ներկայումս Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, առավել տարածված է կատարախտը, գլաուկոման, դիաբետիկ անգիոռետինոպատիան, աչքի վնասվածքները եւ ուռուցքները: Այս բոլոր հիվանդությունները բուժման արդի մեթոդներ են պահանջում. եւ չնայած ոչ բոլորն են առողջանում, բայց բուժումը կարող է օգնել հիվանդի տեսողությունը երկար ժամանակով պահպանել:

Այսօր՝ մայիսի 12-ին, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասնագետները հավաքվել են, որ համաժողովի շրջանակում քննարկեն գլխի եւ պարանոցի հիվանդությունների (այդ թվում՝ աչքի հիվանդությունների) բուժման ժամանակակից մեթոդները: Համաժողովը կազմակերպել է Հայաստանի Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիան՝ Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի հետ համատող: Արտաշես Զիլֆյանը նշեց, որ սա Հայաստանում համանման առաջին համաժողովն է:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook