Wednesday, May 1, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Արցախի Մայրաբերդ նշանավոր ամրոցը

Մայրաբերդ ամրոցը
Արցախի Մայրաբերդ նշանավոր ամրոցը գտնվում է Ստեփանակերտից դեպի հյուսիս-արևելք՝ մոտավորապես 14 կիլոմետր հեռավորության վրա։
🔸Ամրոցն ավելի քան 1,5 կմ երկարությամբ ձգվում է Կարկառ գետի երկու կողմերով:
Բերդն ամրացված է կրկնապարիսպներով, որի պատճառով դժվարանցանելի է դառնում լեռների արանքում գտնվող ձորակի ճանապարհը։
🔸Բերդը կառուցվել է 1751թ.-ին, ծառայել է որպես զորքերի տեղակայման վայր 18-րդ դարի կեսերից։
🔸Ամրոցը մեծ պաշտպանական դեր է խաղացել 1918-20 թվականներին թուրք զավթիչների հարձակման ընթացքում, ինքնապաշտպանության ժամանակ:
Կարկառ հովտի առաջապահ այս ամրոցի պարիսպները հզոր վահանի դեր են խաղացել Շուշիի պաշտպանության ժամանակ 1992թ.:
Բերդը պայթյուններից վնասվել էր, աշտարակներից մեկի մի մասն էր փլվել: Դեռևս պահպանվում են 90-ականների պատերազմի հրթիռի բեկորների հետքերը:
384775577_3685050908390036_8251265483589573182_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook