Wednesday, May 8, 2024
Նորություններ

Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է

Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է։ Նշվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 75-ամյակը։
👉Այս տարվա կարգախոսն է` «Առողջություն բոլորի համար», ինչն առաջ է մղում որակյալ առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության հարցը` բոլոր տարածաշրջաններում։
🌐 Առողջության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Իրավունք, որի լիարժեք իրացման դեպքում`
💠 յուրաքանչյուր անձի պետք է հասանելի լինեն իրեն անհրաժեշտ առողջապահական ծառայությունները, այն ժամանակ և այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են՝ առանց ֆինանսական դժվարությունների։
💠 ձևավորվում է առողջության համապարփակ ծածկույթ (UHC)` բարձր որակի ծառայությունների մատուցմամբ և
ֆինանսական պաշտպանվածությամբ ։ Այն նպաստում է ընտանիքների և համայնքների բարեկեցությանը, պաշտպանում է հանրային առողջապահական ճգնաժամերից և ուղղորդում է մեզ դեպի #ԱռողջությունԲոլորիՀամար նպատակի իրականացմանը:
💠COVID-19-ն ու առողջապահական այլ արտակարգ իրավիճակները, հումանիտար ու կլիմայական ճգնաժամերը, տնտեսական սահմանափակումներն ու պատերազմը, ավելի հրատապ են դարձրել #ԱռողջությունԲոլորիՀամար նպատակին հասնելու ուղղությամբ յուրաքանչյուր երկրում իրականացվող աշխատանքները:
💠Առողջության հետ կապված Կայուն զարգացման համընդհանուր նպատակներին հասնելու համար Հայաստանը ևս շարժվում է առողջապահական ոլորտի զարգացումը խթանող բարեփոխումների ճանապարհով, որոնց իրականացման դեպքում հնարավոր կլինի հասնել սահմանված նպատակներին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook