Sunday, April 28, 2024
Նորություններ

Առաջին անգամ լյարդ է փոխպատվաստվել դոնորից, որն ավելի քան 100 տարեկանում է մահացել

Իտալուհին, որը մահացել է 100 տարեկան 10 ամսական հասակում, դարձել է աշխարհի ամենատարեց դոնորը։ Ինչպես գրում է La Stampa թերթը, համաշխարհային բժշկական պրակտիկայում 100 տարեկանից մեծ մարդկանց կողմից օրգանների դոնորության դեպքեր չեն եղել։

Բնական մահով մահացած կնոջ լյարդն օգտագործել են փոխպատվաստման համար։ Ֆլորենցիայի հիվանդանոցներից մեկում վիրահատությունը հաջող է անցել, պարզաբանում է հրատարակությունը։

Ընդհանրապես մեծ տարիքում մահացող մարդիկ մահից հետո դոնոր են դառնում Իտալիայում։ 97-ամյա դոնորներ արդեն եղել են Ֆլորենցիայում՝ 2019-ին, Գրոսետոյում՝ 2018-ին, Ռավեննայում՝ 2008-ին եւ Սավոնայում՝ 2003-ին։ Վերջին դեպքը, որը դարձել է մի տեսակ ռեկորդ, տեղի է ունեցել մեկ ամսից էլ քիչ առաջ՝ Մարկեի շրջանում։ Այնտեղ մահացած կինը, որը նույնպես լյարդի դոնոր էր դարձել, ավելի քան 97,5 տարեկան է եղել։ Սա ռեկորդային է համարվել Իտալիայի համար։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook