Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առաջին օգնությունը արտաքին արյունահոսության ժամանակ

 

doctors-am-hamorhagia_0Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցելիության բարձրացումը, արյան մակարդման խանգարումը։ Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը, գլխուղեղին, սրտին և մյուս օրգաններին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3 ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսություն լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։ Բացի այդ, արյունահոսությամբ են ուղեկցվում այնպիսի ֆիզիոլոգիական գործընթացներ, ինչպիսիք են դաշտանը և ծննդաբերությունը։ Վնասվածքային արյունահոսությունը, որն առաջանում է անմիջապես վնասվածքից հետո, կոչվում է աոաջնային իսկ վնասվածքից մի քանի օր անց սկսվածը 2-րդային։ Արյունահոսության առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը։

Արյունահոսություն վտանգավոր է նախ նրանով, որ շրջանառվող արյան քանակության նվազման հետևանքով վատանում է սրտի գործունեությունը, խանգարվում կենսական կարևոր օրգանների՝ գլխուղեղի, լյարդի, երիկամների թթվածնամատակարարումը։ Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսություն լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետ։

Մազանոթային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է հավասարաչափ, վերքի ամբողջ մակերևույթով:  Քանի որ մազանոթներով արյունը դանդաղ է հոսում, ոչ բարձր ճնշմամբ, ուստի այն հեշտ է կանգնեցնել։ Վերքը մշակում են յոդի թուրմով, վրան դնում մաքուր վիրակապ, որը օրգանիզմը պաշտպանում է մանրէների ներթափանցումից և նպաստում արյան արագ մակարդմանը։

Երակային արյունահոսության դեպքում արյունը մուգ բալի գույն ունի պայմանավորված է ածխաթթու գազի մեծ պարունակությամբ, հոսում է հավասարաչափ շիթով։ Խոշոր երակի վնասման ժամանակ արյան հոսքը համապատասխանում է շնչառությանը, ոչ թե անոթազարկին:

Երակային փոքր արյունահոսությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է վերքին timthumbդնել սեղմիչ վիրակապ, որը սեղմում է վնասված անոթի փափուկ պատերը, նպաստում արյան մակարդուկի առաջացմանը և արգելում արյան հոսքը։

Զարկերակային արտաքին արյունահոսության ժամանակ արյունն ալ կարմիր է, ցայտում է ուժեղ, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման՝ անոթազարկին համապատասխան ցատկերով։

Քանի որ զարկերակների պատերը ամուր են, սեղմիչ վիրակապը հազվադեպ է արյունը դադարեցնում։ Դրա համար անհրաժեշտ է վերջույթն առավելաչափ ծալել (ծնկային կամ արմնկային հոդում), ապա ամրացնել վիրակապով։ Խոշոր զարկերակների արյունահոսության դեպքում մատով սեղմել անոթը վերքից վերև, երբ արյունահոսությունը կքչանա, դնել ռետինե խողովակ կամ քուղ։ Նախքան քուղը դնելը, նյարդերը և մաշկը չվնասելու համար, վերքի վրա դնել մի կտոր գործվածք։ Քուղը դնել վնասված մասից վեր և ձգել, որպեսզի հյուսվածքները և անոթների պատերը սեղմվեն։ Արյունահոսությունը դադարելիս անոթազարկը չի շոշափվում, և վերջույթը գունատվում է։ Եթե տուժածին երկու ժամվա ընթացքում չտեղափոխեն հիվանդանոց, անհրաժեշտ է քուղը թուլացնել, որպեսզի հյուսվածքները չմահանան։

311130Քթային արյունահոսությունների պատճառ կարող են լինել գլխի վնասվածքը, արյան ճնշման բարձրացումը, մարմնի գերտաքացումը։ Քթի արյունահոսության դեպքում արյունը կարող է լցվել բերանի խոռոչ, որից առաջանում է հազ, երբեմն՝ փսխումներ։ Արագ, կտրուկ շարժումները, որոնք առաջանում են հազի, փռշտոցի ժամանակ, ուժեղացնում են արյունահոսությունը։

Արտաքին արյունահոսության ժամանակ տարբերում են ժամանակավոր (նախնական) և մշտական (վերջնական) դադարեցում։ Ժամանակավորը կանխում է արյան վտանգավոր կորուստը և հնարավորություն տալիս ժամանակ շահել Այան վերջն դադարեցման համար։ Արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցման եղանակներն են. ճնշող վիրակապը, մատներով արյունահոսող զարկերակը սեղմելը, արյունահոսություն դադարեցնող վիրակապ դնելը, վերջույթի գերծալումը։

Ճնշող վիրակապը դնում են առավելապես երակային, մազանոթային և մանր զարկերակային արյունահոսության ժամանակ, հետևյալ կերպ, վերքի վրա դնում են մանրէազերծած թանզիֆե անձեռոցիկ, վրայից՝ մի քանի շերտով ծալած բամբակ, այնուհետև բինտով ձիգ կապում։ Խոշոր զարկերակային արյունահոսության ժամանակ, զարկերակի սեղմումը՝ վերքի տեղադրությունից վեր, ցանկացած իրադրությունում արյան ժամանակավոր դադարեցման ամենամատչելի եղանակն է։ Դրա կիրառման համար հարկավոր է մարմնի վրա իմանալ այն տեղը (կետը), որտեղ տվյալ զարկերակը առավել մակերեսային է, և հնարավոր է այն սեղմել ոսկրին։ Այդ կետերում գրեթե միշտ հնարավոր է շոշափել զարկերակի անոթազարկը։

Մատներով սեղմումը հնարավորություն է տալիս վայրկենաբար դադարեցնել արյունահոսություն։ Սակայն նույնիսկ ուժեղ մարդը չի կարող մատներով անոթը սեղմած պահել 10-15 ր-ից ավելի, քանի որ ձեռքերը հոգնում են, և սեղմումը թուլանում է։ Այդպիսի գործելաձևը թույլ է տալիս ժամանակ շահել այլ միջոցների գործադրման, այսինքն՝ լարան դնելու համար։

 

Արյունահոսություն դադարեցնող լարան դնելը վերջույթների խոշոր զարկերակներից արյունահոսության ժամանակավոր դադարեցման հիմնական եղանակն է։

Լարանը դրվում է վերքից վերև և որքան հնարավոր է մոտ։ Եթե լարանը թույլ է սեղմում, արյունահոսություն շարունակվում է, և, քանի որ սեղմված են նաև երակները, ծայրանդամը լցվում է արյունով, անոթներում արյան ճնշումը բարձրանում է, և վերջույթը կապտում է։ Վերջույթը լարանով ուժեղ սեղմելիս վնասվում են նաև հյուսվածքները, այդ թվում՝ նյարդերը, և կարող է առաջանալ վերջույթի լուծանք։ Լարանը պետք է մնա մինչև արյունահոսության դադարելը։ Դրա ճիշտ կիրառումից արյունահոսություն միանգամից դադարում է, ծայրանդամի մաշկը՝ գունատվում։ Վերջույթի սեղմման աստիճանը կարելի է որոշել լարանից ցած գտնվող որևէ զարկերակի անոթազարկով։ Վերջինիս բացակայությունը վկայում է զարկերակի սեղմման մասին։ Լարանը վերջույթի վրա կարող է մնալ 2 ժամից ոչ ավելի (ձմռանը, դրսում՝ 1-1,5 ժամ), քանի որ երկարատև սեղմումից լարանից ցած վերջույթը կարող է մեռուկանալ։ Լարանին ամրացվում է թղթի կամ ստվարաթղթի թերթիկ, որի վրա նշվում է լարանը դնելու ժամկետը։

Վերջույթի գերծալումը, որպես վերջույթի արյունահոսության ժամանակավոր դադարեցման եղանակ, կիրառելի է վերին (մասամբ՝ ստորին) վերջույթների արյունահոսության ժամանակավոր դադարեցման համար։ Վերջույթի ուժեղ ծալման ժամանակ արյունահոսություն դադարում է զարկերակի ծալման հաշվին։ Նախաբազկի և դաստակի վերքերից արյունահոսության դադարեցման համար վերջույթը գերծալում են արմնկային հոդում և ծալված նախաբազուկը բինտով կապելով՝ մոտեցնում բազկին։ Բազկի վերին հատվածի և ենթաանրակային շրջանի վերքից արյունահոսության ժամանակ վերին վերջույթն ուժեղ հետ են թեքում և ծալում արմնկային հոդում, ապա ծայրանդամն անշարժացնում բինտով։

 

 

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook