Friday, May 3, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հայտարարություն:Հոկտեմբերի 27-ին և 28-ին տեղի կունենա «Փոխներարկումային բժշկության զարգացումը Հայաստանում» խորագրով միջազգային կոնֆերանս

Հոկտեմբերի 27-ին և 28-ին Երևանում (Radisson Blue հյուրանոց, հասցե` Ազատության 22) տեղ կունենա «Փոխներարկումային բժշկության զարգացումը Հայաստանում» խորագրով միջազգային կոնֆերանս: Մեկնարկը` հոկտեմբերի 27-ին, ժամը 9:00-ին:

Կոնֆերանսը կազմակերպել է Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնը Արյան փոխներարկման միջազգային կոմիտեի (ISBT), Արյան փոխներարկման եվրոպական դպրոցի (ESTM) և Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի աջակցությամբ` նպատակ ունենալով բարելավել տրանսֆուզիոն բուժօգնությունը Հայաստանում և համապատասխանեցնել այն միջազգային չափանիշներին:

Գիտաժողովի շրջանակներում Հյուսիսային Իռլանդիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Չեխիայից և Հոլանդիայից հրավիրված ոլորտի առաջատար մասնագետները կներկայացնեն դոնորական արյան օպտիմալ կիրառության, արյան որակի բարելավման և արյան փոխներարկման իմունոլոգիական ասպեկտների վերաբերյալ դասախոսություններ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook