Thursday, May 9, 2024
Նորություններ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին

«Հայաստանի պետականության պատմության ընթացքում մեծ է Միացյալ Նահանգների դերակատարումը` բժշկական հաստատությունների, առողջության առաջնային պահպանման օղակի կայացման, ընտանեկան բժշկության ինստիտուտի ձևավորման և, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգի զարգացման գործում»,- նշել է նախարարը:
Դեսպան Քվինը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը. «Գնահատելի է այն էական առաջընթացը, որ Հայաստանն ունի առողջապահության ոլորտում: Ուրախ ենք նաև, որ Հայաստանն անցնում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, որը կուղղվի քաղաքացիների առողջության պահպանմանը»:
Նախարարը ներկայացրել է ոլորտի հիմնական բարեփոխումները և քննարկել թափանցիկ, զսպումների և հակակշիռների վրա հիմնված ապահովագրական համակարգի ստեղծման, կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:
Ընդգծվել է վարակիչ հիվանդությունների, դրանց կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook