Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջ ու կուշտ. ի՞նչ ուտել աշխատավայրում

Հայտի սննդաբանի խոսքով` շատ կարևոր է առողջ սնվել ցանկացած տեղում, այդ թվում՝ աշխատավայրում:
 Sputnik. Աշխատավայրում առողջ սնվելու համար նախապատվությունը պետք է տալ ոչ թե ֆասթֆուդին, այլ օգտակար սննդամթերքին։ Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովայի կարծիքով` կաթնաշոռը, պանիրը, ընկուզեղենը, բանջարեղենն ու մրգերը ամենաառողջ սննդամթերքն են աշխատավայրում ուտելու համար։ Դրանք հագեցնում են քաղցը և պատրաստելու համար ժամանակ չեն խլում։

«Եթե աշխատավայրում սառնարան ունեք, կարող եք մի շարք օգտակար մթերքներ պահել այնտեղ։ Օրինակ՝ 5-տոկոսանոց կաթնաշոռ։ Կանայք կարող են ուտել 50-70 գրամ, տղամարդիկ` 100-130։ Կաթնաշոռի հետ կարելի է օգտագործել մի կտոր պանիր։ Կանանց համար ցանկալի է ուտել 20-30 գրամ, տղամարդկանց համար՝ 50 գրամ»,- Ura.ru-ի հետ զրույցում ասել է մասնագետը։

Դիանովան խորհուրդ է տվել ամեն օր ընկուզեղեն օգտագործել, միայն թե քաղցած ժամանակ խորհուրդ չի տրվում գետնանուշ ուտել, քանի որ այն կարող է ստամոքսի ցավի պատճառ դառնալ։
Կանանց համար բավարար է ուտել 10 հատ նուշ, հնդկական ընկույզ կամ կաղին։ Խորհուրդ չի տրվում դրանք միասին ուտել։
Դիանովայի խոսքով` պետք է օգտագործել բջջանյութով հարուստ մթերք և աշխատավայր տանել թարմ միրգ ու բանջարեղեն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook