Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է Էկզեման

Էկզեման քրոնիկ, կրկնվող ընթացքով մաշկային հիվանդություն է, որը բնութագրվում է պոլիֆորմ ցանավորմամբ՝ կարմրավուն օջախների, բշտիկների, հանգուցիկների, կեղևների առաջացմամբ:

Առաջացման պատճառները տարբեր են և կախված են էկզեմայի տարատեսակից:

Հիմքում ընկած են գենետիկ գործոններ, արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունը, ներքին խնդիրներ՝ ստամոքս–աղիքային համակարգի և նեյրոէնդոկրին խանգարումներ, բակտերիալ և սնկային ախտահարումներ և այլն:

Էկզեմայի ախտանշաններից են՝

🔹Քոր,
🔹Մաշկի չորություն,
🔹Բշտիկների առաջացում, որոնցից դուրս է գալիս հեղուկ,
🔹Ճաքեր, կեղևներ,
🔹Ձերմության բարձրացում:

Եթե ունեք նշված գանգատներից որևէ մեկը, դիմեք մաշկաբանի:

Նյութը ՝ Dr. Rshtun Babayan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook