Thursday, May 2, 2024
Նորություններ

Ավտովթարի հետևանքով վիրավորված երեխաներն արյան կարիք չունեն

Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորված երեխաներն արյան կարիք չունեն: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բոլորի բուժումն ընթանում է սահմաված կարգով, բուժկենտրոնն այս պահին ունի անհրաժեշտ արյան խմբաքանակը՝ երեխաների բուժման պրոսեցն իրականացնելու համար:

🩸 Արյուն հանձնել ցանկացողները կարող են մոտենալ բուժկենտրոն և հանձնել, ինչպես արել են մինչև այս: Հավաքված արյան խմբաքանակները կօգտագործվեն դրա կարիքն ունեցող մյուս երեխաների բուժման համար:

Վթարից տուժած երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա է գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ։

Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook