Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԳեղեցկություն և խնամք

Ատամների բրեկետ-համակարգ, կիրառումից հետո գեղեցիկ ժպիտն ու ճիշտ, համաչափ կցվածքն այլևս իրական կլինեն

Ճիշտ ընտրվnedorogie-brekety1ած բրեկետներ, անսահման համբերություն և, որ ամենակարևորն է, գրագետ ատամնաբույժ-օրթոդոնտ, և ձեր շլացուցիչ ժպիտը պատրաստ է: Օրթոդոնտիկ խնդիրների լուծումների ցանկում ատամների բրեկետներ- համակարգը զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Եթե նախկինում ատամների բրեկետ համակարգերը միայն մետաղական էին, ապա այսօր գոյություն ունի բրեկետների լայն տեսականի՝ շափյուղյա (սապֆիր) և պլաստմասսե, մետաղյա և կերամիկական, առանց լիգատուրայի և լինգվալ բրեկետներ:
Կերամիկական բրեկետներն իրենց ամրությամբ ոչ մի բանով չեն զիջում մետաղյա բրեկետներին: Կերամիկական բրեկետների պարագայում  պահպանվում  են ատամների էսթետիկական տեսքը: Ինչ վերաբերվում է ատամների պլաստմասսե բրեկետհամակարգերին, ապա նրանք ունեն սովորություն խամրելու կամ ժամանակի ընթացքում դեղնում են:ort7
Լինգվալ բրեկետների առավելությունն այն է, որ դրանք ընդհանրապես անտեսանելի են: Այս բրեկետ-համակարգը տեղադրվում է ատամնաշարի հետնամասում: Լինգվալ բրեկետները կիրառելը դժվար է հիգիենայի առումով:
Եթե բերանի խոռոչի ամենօրյա հիգիենան նախատեսում է ատամնեի մաքրում առավոտյան և երեկոյան՝ քնելուց առաջ, ապա բրեկետ-համակարգի առկայության դեպքում դուք ստիպված եք ամեն սնունդ ընդունելուց հետո լավ լվանալ ատամները: Ատամների մաքրման համար ձեզ պետք կգան ատամի հատուկ խոզանակներ: Քանի որ բրեկետների առկայության դեպքում ատամների մաքրման ընթացքը մի փոքր այլ է, քան սովորաբար:
Ուտելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
-Պինդ միրգ ու բանջարեղեն ուտելիս (գազար, խնձոր և այլն), ինչպես նաև այնպիսի ուտելիք, երբ կծելն անհրաժեշտ է, նախապես ուտեստը մանր կտրտել: Չի կարելի կծել առջևի ատամներով:
– Հրաժարվել կոշտ սննդից` ընկուզեղեն, չորահաց, կոնֆետ, սառնաշաքար, քանի որ դրանք կարող են նպաստել բրեկետի պոկվելուն և սարքի վնասվելուն:
– Չօգտագործել մածուցիկ ու կպչուն մթերք (իրիս, մաստակ):
– Խուսափել շատ տաք կամ շատ սառը ուտելիքից, քանի որ ջերմաստիճանի փոփոխությունը կարող է վատացնել օրթօդոնտիկ աղեղի հատկությունները:
– Չօգտագործել թունդ թեյ կամ սուրճ, մուգ գույն հատապտուղներ, գունավորումից  խուսափելու համար:

Ատամների բրեկետ-համակարգը, որպես կանոն, կրում են 1.5-3  տարի:
Մինչև 10-13 տարեկանը երեխաներին, որպես կանոն, հատուկ շարժական սարք են տեղադրում կծվածքը շտկելու համար:
Դեռահասների և մեծահասակների մոտ պատկերը մի քիչ այլ է, նրանց մոտ կծվածքն արդեն ձևավորված է և այստեղ արդեն առանց անշարժ բրեկետ-համակարգի հնարավոր չէ:
Ատամների բրեկետներ- համակարգն արդյունավետ է այնքանով,  որ դրա կիրառումից հետո  գեղեցիկ ժպիտն ու ճիշտ, համաչափ կցվածքն այլևս իրական կլինեն:

Ապրեք առողջ…
Պատրաստտեց՝ Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook