Saturday, April 27, 2024
ՀայտարարություններՆորություններ

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպումն ավարտվեց

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպումն ավարտված է: Հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանը հյուրընկալել էր աշխարհի 100 երկրից շուրջ 500 պատվիրակի՝ բժիշկներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր։
Եռօրյա պանելային քննարկումներ, մամուլի ասուլիս, պաշտոնական ընթրիք. գլոբալ հանդիպման մասնակիցները Հայաստանից հեռանում են, ինչպես իրենք են ասում, տպավորված։ Նրանց խոսքով՝ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, քննարկումներն առավել քան արդյունավետ էին:
Փակման հանդիսավոր արարողությանը ԱԱԲԹ մասնակիցները պատմում էին այս գլոբալ հանդիպման կարևորության, ստացած գիտելիքների ու հմտությունների մասին։
Փակման արարողության վերջում, որպես երախտիքի խոսք աշխարհի բոլոր բժիշկներին, հանդես եկավ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը ` խմբավար Մարիա Գալստյանի ղեկավարությամբ։ Դահլիճը հոտնկայս ծափահարում էր փոքրիկ տավուշցիներին։
ԱԱԲԹ հաջորդ՝ 6-րդ հանդիպումը, կկայանա 2 տարի անց:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook