Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Արդյո՞ք տուբերկուլոզով վարակվելը նշանակում է լինել տուբերկուլոզով հիվանդ

Արդյո՞ք տուբերկուլոզով վարակվելը նշանակում է լինել տուբերկուլոզով հիվանդ։ Տուբերկուլոզը (պալարախտ) մարդու օրգանիզմում հայտնվում  և զարգանում է հետևյալ փուլերով՝ վարակի փուլ, գաղտնի (լատենտ) և ակտիվ տուբերկուլոզ կամ ՏԲ հիվանդություն։ 

Վարակի փուլ

Սա տուբերկուլոզային մանրէների ներթափանցման (վարակվելու) փուլն է, երբ իմունային համակարգը սկսում է պայքարել վարակի հարուցիչների դեմ: Երբ նրան չի հաջողվում ամբողջովին ոչնչացնել մանրէները՝ վերջիններս շարունակում են բազմանալ։ Այս փուլում կարող են բացակայել տուբերկուլոզի ախտանշանները:

Գաղտնի (լատենտ) տուբերկուլոզ

Չնայած օրգանիզմում հարուցիչների առկայությանը, իմունային համակարգը դեռևս կանխում է դրանց տարածումը: Առկա չեն ախտանշաններ, և այս փուլում անձը վարակիչ չէ: Բայց քանի որ վարակը դեռ օրգանիզմում է, այն է և կարող է ակտիվանալ։ Եթե ​​գտնվում եք տուբերկուլոզի առումով խոցելի (ռիսկ) խմբում, ձեր բժիշկը կարող է նշանակել ակտիվ տուբերկուլոզի զարգացումը կանխող դեղամիջոցներ: Սա սովորաբար տեղի է ունենում, եթե բուժառույի մոտ հաստատված է ՄԻԱՎ, վերջին երկու տարվա ընթացքում հիվանդացել է ՏԲ-ով, թոքանկարում ունի ռենտգենաբանական պատկերի շեղումներ, ինչպես նաև թուլացած իմունային համակարգ:

Ակտիվ տուբերկուլոզ

Մանրէների անկասելի բազմացումը  հանգեցնում է հիվանդության զարգացման։ ՏԲ-ի այս փուլում գտնվող անձը վարակիչ է շրջապատում գտնվողների համար։ 

Ակտիվ տուբերկուլոզը՝ թոքերից դուրս

Տուբերկուլոզի հարուցիչները թոքերից բացի կարող են ախտահարել նաև այլ օրգան-համակարգեր։ Այս երևույթը հայտնի է որպես արտաթոքային տուբերկուլոզ: Դրսևորումները կախված են ախտահարման տեղակայումից:

Գաղտնի կամ ակտիվ տուբերկուլոզը կարող է հարուցված լինել նաև դեղակայուն  ցուպիկներով, ինչը նշանակում է, որ որոշ դեղամիջոցներ չեն ներգործում հարուցիչների վրա:

x Close

Like Us On Facebook