Saturday, April 27, 2024
Նորություններ

Բանակցություններից հետո թույլ են տվել, որ հիվանդին Ստեփանակերտից Երևան հասցնեն՝ շտապ վիրահատության

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել մի տղամարդ, որը շտապ վիրահատության կարիք ուներ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ տնօրեն Մհեր Մուսայելյանը։

«1960 թվականին ծնված տղամարդը սրտի բաց վիրահատության կենթարկվի»,- ասաց նա։

Մուսայելյանը տեղեկացրեց, որ բանակցություններից հետո է թույլ տրվել, որ շտապ օգնության մեքենան անցնի ու հիվանդը տեղափոխվի Երևան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պահին ԲԿ-ում իննսուն քաղաքացի է բուժում ստանում, 11 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Նարե Գնունի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook