Saturday, April 27, 2024
Նորություններ

Բարերարը կշարունակի աջակցել Շիրակի մարզին

Ավստրիացի բարերար Գյունտեր Պետերը 1988 թվականի աղետալի երկրաշարժից ի վեր հայ ժողովրդի կողքին է։

Գյունտեր Պետերը  հիվանդանոցային մենեջմենթի և կառավարման պրոֆեսոր է:  Երկար տարիներ աշխատել է Ավստրիայի տարբեր հիվանդանոցներում որպես տնտեսական տնօրեն: Թոշակի անցնելուց հետո, հրավեր ստանալով Ավստրիայում ստեղծված «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միություն» ՀԿ-ի կողմից, հասարակական սկզբունքներով սկսել է իր աշխատանքները Շիրակի մարզում։

Բարեգործական ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար 2001թ.-ից սկսած պրոֆեսորն ամեն տարի այցելում է Շիրակի մարզ։ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, իրականացնելով տարաբնույթ բարեգործական ծրագրեր, ցուցաբերում է նյութական, կրթական և մեթոդական օժանդակություն:

Հերթական այցի ընթացքում Գյունտեր Պետերը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  Սերգեյ Խաչատրյանի հետ քննարկել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր։unnamed (1)

Սերգեյ Խաչատրյանը ավստրիացի բարերարին ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում բժշկական օգնության որակի բարելավման, մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազեցման ուղղությամբ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և արձանագրված դրական ցուցանիշները։ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է, որ Հայաստանն Արևմտյան Եվրոպայի ցուցանիշներին դեռ չի հասել, սակայն իրավիճակը նշանակալի բարելավվել է ԱՊՀ երկրների և ԵԱՏՄ-ի համեմատությամբ։

«Նաև Ձեր օժանդակությամբ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցն իր վրա մեծ բեռ է վերցրել մարզում մոր և մանկան առողջության պահպանման բարելավման գործում»,-ասել է փոխնախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերատադրողական առողջության հետագա բարելավմանը, ծնունդների թվի ավելացմանը վերաբերող և այլ հարցեր։

Գյունտեր Պետերը նշել է, որ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի հետ մասնագետների հետագա ուսուցման ծրագիր են մշակել։ Ավստրիացի պրոֆեսորը նաև խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկել համատեղ կրթական ծրագրերը, ինչպես նաև վերարտադրողական խնդիրների վաղ ախտորոշման նպատակով սկրինինգային ծրագրերի ներդրման հնարավորությունը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook