Tuesday, April 30, 2024
Նորություններտեսանյութեր

Բլոգերը տեսագրել է ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունը

Ամերիկացի դպրոցական ուսուցչուհի ու բյութի- բլոգեր Քորթնի Էլիզաբեթ Ուորները, որը ուղեղի 3-րդ աստիճանի քաղցկեղով է հիվանդ, մի շարք վիահատություններ է տեսագրել։

Daily Mail-ի փոխանցմամբ 26-ամյա բլոգերն իր հիվանդության մասին իմացել է մայիսին՝ բժիշկները հայտնել են, որ աղջիկը ուղեղի քաղցկեղ ունի։ Նա իր Courtelizz1 Youtube-ալիքում հրապարակել է ֆանատներին ուղղված տեսաուղերձ ու հետագայում բուժման մասին ռիալիթի շոու էկազմակերպել՝ տեսախցիկը տեղադրելով վիրահատարանում։

Վերջին վիրահատության ժամանակ կիրառել էին տեղական ցավազրկում, այնպես որ աղջիկը գիտակից վիճակում է եղել։ Ուռուցքը գտնվում էր ուղեղի այն մասում, որը պատասխանատու է խոսքի համար ու վիրահատության ընթացքում նա խոսում էր վիաբույժներից մեկի հետ, որպեսզի հնարավոր լիներ վերահսկել վիրահատության ընթացքը՝ ըստ խոսելու նրա ունակության։

Բժիշկը Քորթնիին ցույց էր տալիս նկարներ ու նա պատասխանում էր, թե ինչ է դրանց վրա պատկերված։ Բժիշկներին հաջողվել է հեռացնել ուռուցքի մեծ մասը՝ մոտ 95 տոկոսը, բայց դրա մի մասը ստիպված են եղել թողնել, քանի որ դրա հեռացումը կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ։ Բժիշկները հույս ունեն ուռուցքի մնացած մասի հարցը լուծել քիմիա ու ռադիոթերապիայի միջոցով։ Աղջիկը վիրահատությունից հետո շարունակում է Youtube ալիքում պատմել իր տպավորությունները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook