Tuesday, May 7, 2024
Նորություններ

Բռնաբարությունը որպես պատերազմի գործիք անթույատրելի է

2017թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը ներկայացրեց 2017թ. հինգ հավակնորդներին, որոնք ընտրվել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրական հիմնախնդիրները բարձրաձայնելու համար ցուցաբերած բացառիկ ազդեցության, խիզախության եւ նվիրվածության համար: Հավակնորդներից մեկը՝ բժիշկ Դենիս Մուկվեգեն գինեկելոգ-վիրաբույժ է եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Նա մանկաբարձ-գինեկոլոգ է, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ խիզախորեն պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին: Ստորեւ ներկայացնում ենք Դենիս Մուկվեգեի խմբագրականը:
2017թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը ներկայացրեց 2017թ. հինգ հավակնորդներին, որոնք ընտրվել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրական հիմնախնդիրները բարձրաձայնելու համար ցուցաբերած բացառիկ ազդեցության, խիզախության եւ նվիրվածության համար: Հավակնորդներից մեկը՝ բժիշկ Դենիս Մուկվեգեն գինեկելոգ-վիրաբույժ է եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Նա մանկաբարձ-գինեկոլոգ է, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ խիզախորեն պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին: Ստորեւ ներկայացնում ենք Դենիս Մուկվեգեի խմբագրականը:
Բռնաբարությունը պարզապես ֆիզիկական բռնարարք չէ մեկ զոհի հանդեպ: Այն ողջ մարդկության դեմ է: Զոհը տառապում է ոչ միայն ֆիզիկական տրավմայից, այլեւ հոգեբանական բռնության տեւական հետեւանքներից: Ի վերջո, հենց դա է բռնաբարության նպատակը պատերազմի ընթացքում: Բռնաբարությունը վերացնում է ապրելու կամքը, այն հյուծում է  զոհերին, նրանց ընտանիքներին ու համայնքներին: Բռնաբարությունն արդյունավետ միջոց է պարտվածների հանդեպ գերիշխանություն հաստատելու համար: Հարձակման ենթարկված յուրաքանչյուր կնոջ ու աղջկա հետ մի ընտանիք է կործանվում: Այդպես արեւելյան Կոնգոյում հազարավոր ընտանիքներ են ոչնչացվել: Այս ճգնաժամը սպառնում է քանդել ողջ հասարակությունը՝ մեզ բաժան-բաժան անելով, ճնշելով ու ջախջախելով:
Անշուշտ, ես վիրաբույժ եմ, սակայն ես նաեւ կանանց իրավունքների պաշտպան եմ: Ես  ավելի եմ սկսում գիտակցել, որ նախեւառաջ մարդու իրավունքների պաշտպան եմ: Պատերազմից շատ տարիներ առաջ ես ամբողջությամբ ընկալեցի մայրական մահացության խնդրի եւ մայրական առողջության պաշտպանության կարեւորությունը: Ընտանիքներին տխրությունն է պատում՝ այն դեպքում, որ դա պետք է դառնար իրենց կյանքի անմենաուրախ օրը, եւ այդ ամենը՝ տարրական առողջապահական աջակցության անհասանելիության պատճառով:
Զարգացած աշխարհում բժշկական հաստատություններին ու ծառայություններին հասանելիությունը քննարկման հարց չէ: Կոնգոյում այդ պայմանները հաճախ անհասանելի են: Ուստի, ես ընտրեցի մի մասնագիտություն, որ կարողանայի օգնել մարդկանց:
Սակայն, պատերազմը փոխեց ամեն ինչ: 1996թ. մենք փախանք Բուկավու: 1999թ. այստեղ հիմնեցինք Փանզի հիվանդանոցը: Այն փոքր էր եւ քիչ ռեսուրսներ ուներ, սակայն ես կարծում էի, որ կարող եմ վերսկսել իմ աշխատանքը:
Ես փորձեցի, սակայն պատերազմը փոխեց ամեն ինչ: Երեք ամսում ես բուժեցի դաժան սեռական բռնության ենթարկված 45 կանանց: Նրանք բռանաբարության ենթարկվածներ էին, հիմնականում՝ խմբակային բռնաբարության, ծեծվել էին, հոգեպես եւ ֆիզիկապես սպառվել: Ինձ այցելած կանանց թվում կային ինչպես երեխաներ, այնպես էլ 80-ին մոտ կանայք: Նրանք բոլորը մտածում էին, որ իրենց կյանքն անիմաստ է:
Ես մի կնոջ էի բուժում, որն 80 տարեկան էր ու մի անգամ հարցրեց, թե՝ ինչո՞ւ չես թողնում ուղղակի մեռնեմ: Պատկերացրու քեզ բռնաբարեին ամբողջ ընտանիքիդ աչքի առջեւ, երեխաներիդ ու ծանոթներիդ աչքի առջեւ… ինչպե՞ս կարող ես ապրել: Ես ցանկանում էի օգնել նրան եւ բոլոր այցելուներին, ովքեր տառապում էին տրավմայից:
Փոքր հիվանդանոցը բավարար պայմաններ չուներ այդ մասշտաբի բռնությունների հետեւանքները լուծելու համար: Մենք ստեղծեցինք ամբողջական բուժման մոդել, որն այսօր արդեն օգնել է սեռական բռնության ենթարկված ավելի քան 50,000 մարդու: Մենք սկսեցինք բուժել նրանց ֆիզիկական վերքերը: Սակայն, որքան ավելի շատ էին կանայք պատմում իրենց վերապրած դաժանությունների մասին, մենք հասկանում էինք, որ վերքերը շատ ավելի խորն են, քան որ մենք կարող էինք ֆիզիկապես բուժել:
Մենք աշխատանքի ընդունեցինք մի հոգեբանի: Մենք պետք է օգնեինք կանանց մղձավանջից հետդարձի ճամփա գտնել: Մենք օգնում ենք երիտասարդ վերապրածներին վերսկսել իրենց կրթությունը, իսկ ավելի տարիքով կանանց տրամադրում էինք վերապատրաստման ծրագրեր եւ օգնում նրանց ոտքի կանգնել, որպեսզի կարողանան երեխաներին սնունդ ու օթեւան ապահովել:
Մենք տեսնում ենք, թե կանայք ինչպես են պայքարում անդունդի եզրից վերադառնալ կյանք: Նրանք ուժ են գտնում իրենց մեջ: Նրանք պայքարում են իրենց երեխաների ու համայնքների իրավունքների համար: Նրանք արդարություն են ուզում: Ուստի, մենք սկսեցինք տրամադրել նաեւ իրավական օժանդակություն: Մենք տեսնում ենք, թե ինչպես են այս կանայք զոհերից ու վերապրողներից վերածվում ակտիվիստների:
2011թ. Հանրային առողջության ամերիկյան ամսագիրը բացահայտեց, որ Կոնգոյի շրջաններից միայն մեկում յուրաքանչյուր մեկ ժամվա ընթացքում 15-ից 49 տարեկան 48 կանայք եւ աղջիկներ են բռնաբարվել: Դա նշանակում է յուրաքանչյուր օրվա ընթացքում 1000 կին եւ աղջիկ: Առանց քաղաքական եւ տնտեսական կայունության Կոնգոյում բռնաբարության այս աղետը սպառնում է ոչնչացնել ավելի շատ ընտանիքների ու համայնքների:
Մեր նպատակն է պաշտպանել կանանց եւ պայքարել, որ սեռական բռնություններ իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում նաեւ՝ Կոնգոյի կառավարությունը եւ զինյալ խմբերը, ովքեր պաշարել են երկրի արեւելյան հատվածը: Կոնգոյի կառավարությունը պարտավոր է լսել քաղաքացիական հասարակության ձայնը, բարի կամք դրսեւորել եւ բանակցել խաղաղության համար եւ վերացնել կոռուպցիան: Կոնգոյի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի բնական ռեսուրսների շահագործման եւ այն բացասական ազդեցության համար, որ այս հակամարտությունն ունենում է Կոնգոյի բնակչության վրա:
Շատ երկար ժամանակ սեռական բռնությունն ընկալվել է որպես այս հակամարտության մաս: Դա պետք է փոխվի: Մենք միջազգային կոնսենսուս ունենք միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքերի ու կտտանքների կիրառման դեմ: 1919 թվականից ի վեր միջազգային իրավունքն ընդունում է, որ բռնաբարության կիրառումը որպես պատերազմի զենք պետք է արգելվի: Սակայն այն շարունակվում է կիրառվել որպես պատերազմի էժան ու արդյունավետ գործիք՝ կանանց եւ երեխաների մարմինները դարձնելով ռազմաճակատներ: Որպես միջազգային հանրություն՝ մենք պետք է բարձրաձայնենք հակամարտություններում բռնաբարության անթույլատրելիության մասին։ Եթե պատերազմում հաղթում ես կանանց կործանելով՝ քեզ ոչ ոք երբեք չի ընդունի որպես առաջնորդի:
Մենք պետք է ձգտենք արդարության մարդկության դեմ բոլոր հանցագործությունների հարցում, որոնք տանջում են մեր խիղճը: Մենք նաեւ համայնքներում մշակութային փոփոխությունների կարիք ունենք. տղամարդիկ պետք է հասկանան, որ կանանց պաշտպանելը նշանակում է իրենք իրենց պաշտպանել, իսկ կանանց հանդեպ հարգանքը հավասարության հասնելու իրական բանալին է: Բռնաբարությունը ոչ միայն կնոջ խնդիրն է, այլ նաեւ մարդկության ճգնաժամն է, որը լուծման կարիք ունի:
Խմբագրականն առաջին անգամ հրապարակվել է TIME ամսագրում՝ 2017թ. ապրիլի 24-ին:
https://auroraprize.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook