Sunday, April 28, 2024
Նորություններ

Օրգանների փոխպատվաստումը հումանիստական նշանակություն ունի. դրա շնորհիվ մարդկանց կյանքեր են փրկվում

Օրգանների փոխպատվաստումը հումանիստական նշանակություն ունի. դրա շնորհիվ մարդկանց կյանքեր են փրկվում
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է ՌԴ Ն.Վ.Սկլիֆոսովսկու անվան «Շտապ բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» երիկամների և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման ամբիոնի վարիչ Ալեքսեյ Պինչուկի, «Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի» փոխպատվաստման գլխավոր մասնագետ, «Մեր ժողովուրդը» հիմնադրամի տնօրեն Ժաննա Պիչևսկայայի, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանի, ոլորտի մասնագետների հետ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են օրգանների փոխպատվաստման զարգացումը, ոլորտի ներկայիս իրավիճակը, իրավակարգավորումներն ու հնարավոր համագործակցությունը:
«Այս պահին Հայաստանում իրականացվում է միայն 3 օրգանի փոխպատվաստում կենդանի դոնորից` երիկամների, լյարդի ու եղջերաթաղանթի: «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքը մեր երկրում գոյություն ունի ավելի քան 20 տարի: Այս տարի էլ հաստատվել է օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը»,- ասել է Արտակ Ջումայանը:
📍 Փոխնախարարը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև դոնորների և ռեցիպիենտների էլեկտրոնային ռեեստրի ներդրման ուղղությամբ, ինչը կբերի պացիենտների ճիշտ հերթագրման և հերթերի կառավարման։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook