Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախորդ տարի գրանցվել է 1655 ծնունդ

Գեղարքունիքի մարզում  ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականին գրանցվել է 1655 ծնունդ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, տարվա կտրվածքով 830  ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 314 ծնունդ՝ Գավառի ԲԿ-ում, 279 ծնունդ՝ Սեւանի ԲԿ-ում, 194 ծնունդ՝ Վարդենիսի ԲԿ-ում, 38 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

2021 թվականի տարեկան կտրվածքով մարզի բուժհաստատություններում գրանցվել է 1754 ծնունդ, որը 99-ով ավել է 2022 թվականին գրանցված ծնունդներից։

2021 թվականի համեմատ ծնունդների նվազման էական ցուցանիշ գրանցվել են Մարտունու ծննդատանը եւ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Իսկ փոխարենը որոշակի աճ գրանցվել է Գավառի եւ Վարդենիսի բժշկական կենտրոններում։

Այդուհանդերձ, ծնունդների քանակով առաջատարը շարունակում է մնալ Մարտունի համայնքը, որի ցուցանիշը 2022 թվականին կազմում է մարզի ամբողջ ծնունդների շուրջ 50 տոկոսը։

Խոսրով Խլղաթյան  

Leave a Reply

x Close

Like Us On Facebook