Sunday, April 28, 2024
ՆորություններԺամանց

Գիտեի՞ք արդյոք. «Գլադիատոր». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Ռիդլի Սքոթի  «Գլադիատոր» ֆիլմի մասին է (2000թ.)։

Եվ այսպես…

1. Մաքսիմուսի դերը գրվել է հատուկ Մել Գիբսոնի համար, սակայն դերասանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այդ առաջարկից։

2. Առաջին մարտական տեսարանի նկարահանումները տևել են 20 օր։ Բարբարոսների դերերը հիմնականում խաղում էին շոտլանդացի ստատիստները, որոնցից շատերը ժամանակին մասնակցել են «Քաջ սիրտը» ֆիլմի նկարահանումներին։

 

3. Ռասել Քրոուի աջ այտի վերքը, որը ստացվել է առաջին մարտական տեսարանի ժամանակ, լիովին  իրական է։ Դերասանի ձին ինչ-որ բանից վախեցավ ու շտապեց դեպի ծառերը, և ճյուղը վնասեց գլխավոր հերոսի այտը։

4. Սցենարիստ Դեյվիդ Ֆրանցոնին սյուժեի շուրջ սկսել է աշխատել դեռ 70-ականներին:

5. Առաջինը  նկարահանված տեսարանը հետևյալն է՝ բարբարոսների հետ ճակատամարտից առաջ  Մաքսիմուսը ելույթ է ունենում, որպեսզի բարձրացնի հռոմեացի զինվորների մարտական ոգին:

6. Մաքսիմուսը ֆիլմում կրում է գեներալի կոչում։ Մինչդեռ  այս տիտղոսը հայտնվել է միայն 16-րդ դարում Ֆրանսիայում:

 

7. Գերմանացիների դեմ ճակատամարտի տեսարանում Մաքսիմուսին ուղեկցող գայլի դերում օգտագործվել է գերմանական ավչառկա։

8. Այցելելով իսկական Կոլիզեյ՝ Ռիդլի Սքոթն իր համար նշել է դրա «բավականին փոքր չափերը»: Հետևաբար, դեկորացիայի դասավորությունը մշակելիս Սքոթը գրեթե կրկնապատկեց կառույցի իրական չափը:

9. Ֆիլմի ամբողջական տարբերակի  տեւողությունը  171 րոպե է։

10. Ֆիլմը հաղթել է «Օսկարի» 5 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

g2-2

11. Դերասան Օլիվեր Ռիդը (Պրոքսիմո) մահացել է նկարահանումների ժամանակ սրտի կաթվածից։ Հետեւաբար, որոշ տեսարաններում  ստիպված են եղել օգտագործել համակարգչային գրաֆիկա: Ֆիլմը նվիրված է այս դերասանի հիշատակին։

Նորայր Նազարյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook