Monday, May 6, 2024
ՆորություններԺամանց

Երևանի պատմության թանգարանում գործում է է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, 90 տարվա ընթացքում թանգարանում հավաքվել և պահպանվում են հայ արծաթագործ վարպետների բացառիկ գործեր։ Ցուցադրությունն առանձնանում է 19-20-րդ դարերով թվագրվող նախշազարդ գոտիներով ու ապարանջաններով։ «Դրանց աշխարհագրությունն Արևմտյան Հայաստանից ու Արցախից հասնում է մինչև Իրան, Հնդկաստան և անգամ Չինաստան։ Զարդերից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ խորհուրդ։ Շուշիի ոսկեջուր ճարմանդն, օրինակ, ընտանիքի կանայք կրել են պտղաբերության համար։

Զարդերը պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով՝ մանրարուք, դրվագում, արծնակիտում, սևադ։ Դրանց մի մասն ունի արծաթագործ վարպետի կնիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ցուցադրված են նաև սպասք և ծիսական առարկաներ, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի, ինչպես նաև թանգարանի նվիրատու Ռոստոմ Ոսկանյանի հարուստ ֆոնդերից:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2022-ի փետրվարի 28-ը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook