Գիտնականի անկեղծացումը. Դեղերն արտադրվում են բնակչության թիվը կրճատելու նպատակով
Բիոքիմիկոս Շեյն Էլլիսոնի հայտարարությունն այն մասին է, որ բոլոր դեղամիջոցներն արտադրվում են բնակչության թվի նվազեցման նպատակով, մեծ տարածում է գտել:
Էլլիսոնը անկեղծանում է. «Ես քիմիկոս եմ: Սիրում եմ գիտական մոտեցումը և միշտ սիրել եմ: Սակայն, երբ ես աշխատում էի դեղագործական արտադրությունում, այնտեղ ականատես էի լինում ոչ գիտական մոտեցման: Այդ դեղագործական ընկերություններում հարցազրույցների ժամանակ առանց կաշկանդվելու նշում էին. «Հաշվի առեք, մենք չենք բուժում, մենք արտադրում ենք դեղամիջոցներ ախտանիշերի վերացման համար»:
Այս բիզնես-մոդելը թույլ է տալիս մարդկանց ողջ կյանքում տալ դեղամիջոցը: Եթե նրանց նոտ ախտանիշները վերացել են, ի՞նչ է մնում անել: Դեղամիջոցների գովազդի հաջորդ մակարդակը հիվանդությունների հայտնագործությունն է: Գոյություն ունի 2 բառ, որից վախենում է բժիշկը` «Ապացուցեք դա»:
Եթե բժիշկը չի կարողանում ապացուցել, ապա մի ընդունեք դեղամիջոցը: «Լինելով քիմիկոս` ես զարմանում էի, քանի որ դեղերի վտանգավորությունը բացահայտվում էր ոչ միայն մեր, այլ նաև այլ լաբորատորիաներում: Զարմանում էի, թե ինչպես են համարձակվում վաճառել դեղամիջոցներ, որոնք այն նույն խնդիրներն էին հարուցում, որոնց լուծման համար իբրև ստեղծվում էին»,-ասում է քիմիկոսը:
Նրա խոսքով, դեղարտադրող խոշոր ընկերություններն իրականում ամենամեծ մարքեթինգային բաժիններն ունեն աշխարհում: Տարեկան առնվազն 125 հազար մարդ մահանում է դեղատոմսային հաբերից, և դա ոչ այն պատճառով, որ մարդիկ հետազոտության համար պատշաճ գումարներ չեն ծախսում: Գաղտնիքը գովազդի, մարդկանց հիպնոզացնելու մեջ է: Խոսքը միալիարդավոր դոլարների արդյունաբերության մասին է, որը մարդկանց դարձնում է հիվանդ ու այդ ճանապարհով բարգավաճում:
Նյութի աղբյուրը՝ Ankakh.com