Tuesday, April 30, 2024
ՆորություններԺամանց

Դեկտեմբերի 15-ը թեյի միջազգային օրն է

Ամեն տարի դեկտեմբերի 15-ին աշխարհի թեյ արտադրող առաջատար երկրներում նշում են Թեյի միջազգային օրը (International Tea Day): Օրվա նպատակը կառավարությունների եւ քաղաքացիների ուշադրությունը թեյի վաճառքի, թեյի արտադրության մեջ աշխատողների վիճակի, փոքր արտադրողների եւ սպառողների խնդիրների ուղղությամբ սեւեռելն է: Դե, իհարկե, նաեւ այդ ըմպելիքի ժողովրդականացումը:

Ըստ Calend-ի, Թեյի միջազգային օրը հենց դեկտեմբերի 15-ին նշելու որոշումն ընդունվել է Համաշխարհային հասարակական ֆորումի ընթացքում բազմաթիվ միջազգային կազմակերպությունների եւ արհմիությունների երկարատեւ քննարկումների արդյունքում: Համարվում է, որ թեյը որպես ըմպելիք բացահայտվել է Չինաստանի երկրորդ կայսր Շեն Նունգի կողմից, մ.թ.ա. 2737 թվականին, երբ կայսրը թեյի թերթիկները գցել է տաք ջրով բաժակի մեջ:

կարդացեք նաև Ինչպե՞ս են թրմում և մատուցում թեյ աշխարհի տարբեր երկրներում

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook