Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Դժվարացած շնչառություն․ ե՞րբ է այս ախտանիշն անհապաղ ուշադրություն պահանջում

Որոշ իրավիճակներում շնչահեղձությունը կարող է վկայել մարդու համար վտանգավոր խախտման մասին։ Այս կարծիքը հայտնել է թոքաբան եւ թերապեւտ Անդրեյ Մակարեւիչը (Ռուսաստան)։

Դժվարացած շնչառությամբ մարդը չի կարող լիարժեք շնչել, խորը շունչ քաշելու փորձն անհաջող է ստացվում, շնչառությունը դառնում է ավելի մակերեսային, եւ մարմինը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին։ Հաճախ այս վիճակը առաջացնում է հուզմունք, խուճապ:

Նրա խոսքով՝ չի կարելի անետեսել այս դրվագները, քանի որ դրանք կարող են վտանգավոր վիճակի պատճառ լինել։

Մակարեւիչը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հետեւյալ առանձնահատկություններին՝

  • Սովորական արտաշնչելիս շունչ քաշելու անհնարինության զգացում։ Սա կարող է վկայել սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության կամ կարդիոմիոպաթիայի մասին;
  • Սովորական շնչառության ժամանակ ծանր, անհարմար, ցավոտ արտաշնչումը, որը կարող է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) հնարավոր նշան լինել։
  • Երբ մարդու համար դժվար է ներշնչել, հետո արտաշնչել, կարելի է կասկածել սրտի ծանր վնասվածք կամ նյարդային, շնչառական համակարգերի վրա ազդող պաթոլոգիաներ:

Եթե նման խնդիրներ եք նկատել, պետք է դիմել բժշկի՝ պարզելու դրանց պատճառները։

news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook