Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ձայնի փոփոխությունը կարող է քաղցկեղի մասին հուշող ախտանշան լինել. մասնագետներ

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները հայտարարել են, որ քաղցկեղը կարելի է հայտնաբերել ձայնի օգնությամբ։ Այս մասին հաղորդում է Daily Express պարբերականը։

Ինչպես գրում է պարբերականը, մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ձայնի փոփոխություններին, քանի որ այս անկարևոր թվացող ախտանշանը կարող է վկայել բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման մասին։ Բացի այդ, քաղցկեղի այս տեսակի մասին հուշող ախտանշանների շարքին են դասվել նաև բերանի խոռոչի թմրածությունն ու արյունահոսությունը, կլման դժվարացումը, շարժվող ատամները, ծնոտը շարժելու հետ կապված դժվարությունները, լորձաթաղանթին առկա կարմիր և սպիտակ բծերն ու քաշի ակամա կորուստը։

Մասնագետները նախազգուշացրել են, որ բերանի խոռոչի ուռուցքները կարող են զարգանալ այտերի ներքին հատվածում, քիմքին, շուրթերին և անգամ լնդերին։

Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում մասնագետները հորդորել են անպայման դիմել բժշկին ու բուժզննում անցնել։ Միևնույն ժամանակ նրանք նաև կոչ են արել խուճապի չմատնվել, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել նաև այլ խնդրով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook