Tuesday, May 7, 2024
Նորություններ

Եզակի վիրահատություններ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԿ-ՈՒՄ՝ ԱՄՆ-ից ժամանած առաջատար առիթմոլոգների հետ համատեղ

Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունը մշտապես սերտորեն համագործակցում է արտասահմանյան առաջատար կենտրոնների հետ։
📌 Այս անգամ հայտնի մանկական սրտաբան Հրայր Գարաբեդիանի գլխավորությամբ իրենց հերթական այցով մեր կենտրոնում են ԱՄՆ-ից առաջատար առիթմոլոգներ Քրիս Անդերսոնը, Մարկ Հարվուդը և էլեկտրոֆիզիոլոգիայի տեխնիկ Նաթանիել Քյուլսոնը։ Նրանց և մեր թիմի միջամտական սրտաբան-առիթմոլոգ Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ կատարվելու են սրտի ռիթմի բարդ խանգարումների աբլացիաներ, ինչպես նաև հիսի խրձի ձախ ոտիկի ճյուղերի խթանում։ Վերջինս Հայաստանում կատարվում է առաջին անգամ և համարվում է սրտային անբավարարության բուժման գերժամանակակից մեթոդ։ Արդեն կատարվել է երեք նման վիրահատություն, և բոլոր պացիենտները հաջորդ օրն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Կատարվել է նաև փորոքային տախիկարդիայի հողմի աբլացիա, որը համարվում է ինտերվենցիոն առիթմոլոգիայի ամենաբարդ միջամտությունը։ Այցի շրջանակներում կատարվելու են նաև կոմպլեքս սրտի բնածին արատներով երեխաների և մեծահասակների սրտի ռիթմի խանգարումների բարդ աբլացիաներ։
Բնածին հիվանդությունների շարքում են միափորոք սրտով, Ֆալլոյի տետրադայով, թոքային զարկերակի ատրեզիայով և Ռոսսի վիրահատությամբ պացիենտները, որոնք «Նորք-Մարաշ» ԲԿ-ում հսկվում են նորածնային շրջանից և արդեն կրել են մի շարք բարդ վիրաբուժական միջամտություններ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook