Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններSEO

Երեխաներ և վիրուսներ. որո՞նք են ամենից տարածված վիրուսները

Արաբկիր ԲՀ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի  (ԵԴԱԻ) ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացնում է կենտրոնի գործունեության մանրամասներն ու  անդրադառնում երեխաների մոտ հաճախ հանդիպող շնչառական խնդիրներին:file_34816_8637481

ԵԴԱԻ մասին. գործունեության ոլորտն ու հիմնական նպատակները

Լավագույն արդյունքն ապահովելու նպատակով ԵԴԱԻ-ն սերտորեն համագործակցում է երեխայի առողջության ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր շահագրգիռ կողմերի` առոջապահության մասնագետների, հանրապետության և մարզերի պետական մարմինների, ազգային և միջազգային փորձագետների, հանրային առողջապահական ոլորտի ներկայացուցիչների, կառավարական կառույցների և ՀԿ-ների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:
Մենք մասնակցում ենք արտերկրյա սեմինարների, ինքներս ենք կազմակերպում սեմինարներ` մանկաբուժության թեմայով:

Ընդհանրապես, երեխաների և դեռահասների առողջության վիճակի ամենակարևոր բնութագիրը մահացության ցուցանիշն է: Այն կոմպլեքս ցուցանիշ է, որը կախված է ոչ միայն առղաջապահական համակարգրից, բժիշկների աշխատանքից, այլ նաև երկրի սոցիալ-տնտեսկան վիճակից, աղքատության տարածվածությունից շատ այլ հարցերից: Մեր երկրում մանկական մահացության ցուցանիշը նվազել է և հիմա Հայաստանում իրավիճակը մոտենում է զարգացած երկրների ցուցանիշներին: Կրճատվել են հատկապես թոքրաբորբի և այլ սուր շնչառական հիվանդություններով, սուր փորլուծությամբ պայմանավորված  մահացությունը: Եթե համեմատենք առողջապահության համակարգում ներդրվող միջոցները, ապա մեզ նման ցուցանիշ ունեն այն երկրները, որտեղ 3-5 անգամ բարձր են առողջապահական ծախսերը: Օրինակ`մեր հարևան Վրաստանում 2 անգամ  ավելի շատ են առողջապահական ծախսերը, բայց մահացության ցուցանիշը  նույնն է,ինչ մեզ մոտ:

Ամենատարածվածը սուր շնչառական վարակները

Երբ լրանում է երեխայի 1 տարին, և շատ դեպքերում մայրական կաթի պաշտպանիչ նշանակությունը նվազում է, ակտիվանում են երեխաների շփումներն ու սուր շնչառական վարակներով հիվանդանալու հավանականությունը մեծանում է:

Սա վարակային ծագման ախտահարում է, շնչուղիների որևէ հատվածում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սուր է անվանում այն վարակները որոնոք տևում են մինչև 30 oր: Կան նաև  խրոնիկ վիճակներ, որոնք սուր չեն, բայց կարող են անհանգստացնել:

Մեր ծնողներին սուր շնչառական վարակները ծանոթ են և միշտ հետաքրքրվում են` ինֆեկցիա է, գրիպ, թե՞ մրսածություն: Միանգամից ասենք, որ առանց պատճառի մրսածություն չի լինում, դեպքերի մեծամասնությունում այն ունի  վարակային պատճառ, իսկ որոշ դեպքերում ալերգիկ երևույթներ ընմբռնվում են  որպես մրսածություն:
Եթե վարակային է, ապա ինչպիսի՞ վարակ է հիմքում ընկած: Հիմնականում այն ունի վիրուսային ծագում: Իսկ վիրուսները շատ տարբեր են: Իհարկե, ամենատարածվածը գրիպի վիրուսն է` իր A , B1, տիպերով:

 

Երեխաներ և վիրուսներ. որո՞նք են ամենից տարածված վիրուսները

Պարագրիպի վիրուսը, որը մնացածից ավելի շատ նպաստում է կռուպի խռիկի զարգացմանը: Մյուս վիրուսներից է  «ռեսպիրատոր» վիրուսը, այն նպաստում է ծանր բրոնխիտների զարգացմանը:

Րինովիրուսը, որը խորանալու բրոնխիտմեր առաջացնելու հակում ունի:

Ադենովիրուսն, օրինակ, ունի բազմաթիվ դիմակներ. 43 հայտնաբերբված տեսակ ունի և ծանր է ընթանում` բնորոշվելով տարբեր ձևով` շնչառական խնդիրներով,աղիքային խանգարումներով:

Ինչպես նաև` մետանկնիմովիրուսը, որ հայտնաբերվել է 15 տարի առաջ, այն շնչառական  պատալոկ է:

Կան նաև մանրէներ, թոքաբորբը եթե մի կողմ դնենք, սա ընդհանուր թիվն է:

Որքա՞ն հաճախ են երեխաները հիվանդանում և ինչո՞ւ:  Հաճախ գալիս են ծնողները` նշելով, որ  երեխան շուտ-շուտ է հիվանդանում: Ըստ ԱՀԿ խորը և ծավալային հետազոտությունների` վաղ տարիքի երեխաների համար հիվանդացության միջին ցուցանիշը կազմում է` գյուղաբնակների դեպքում` տարին 3-5 անգամ, իսկ քաղաքաբնակների համար`5- 8: Ընդ որում` ինչքան քաղաքը մեծ է, այնքան վարակներն ակտիվ են: Այս ցուցանիշը տարածվում է գրեթե բոլոր երկրների վրա:

 

Ինչու՞ են խորանում սուր շնչառական վարկաները: Շնչառական հիվանդությունների ընթացքի վրա ազդող գործոնները  տարբեր են: Օրինակ` ծխախոտի ծուխը վնասում է շնչուղիների  լորձաթաղանթը, ինչն էլ իր հերթին հող է նախապատրաստում վիրուսների համար: Ծուխը նպաստում է ցածր դիմադրողական հատկություններ ունեցող լորձի արտադրությանը, իջեցնում է  լորձաթաղանթի կայունությունը վիրուսների նկատմամբ: Մյուս գործոններից է օդի աղտոտվածությունը: Եթե PM10 մակարդակը բարձր է, ապա այն անմիջապես ազդում է շնչուղիների վրա, իսկ Երևանում այս ցուցանիշը բարձր է:
Երեխայի իմունիտետի բարձրացման գործում կարևոր են նաև էնդոգեն գործոնները: Օրինակ, թե ինչպես է սնվում երեխան:

Վտանգի նշաններ` սուր շնչառական վարակների դեպքում: Պարզ է, որ եթե շնչառական խնդիր է, շարքում ամենադժվար virusesհիվանդությունը թոքաբորբն է: Ոչ մի հիվանդություն այնքան վնասակար չէ,  որքան այս մեկը:

Հաճախաշնչություն, թուլություն, երեխայի մոտ քնկոտության  զարգացում, թուլություն, բարձր, կայուն մնացող ջերմություն. սրանք այն նշաններն են, որոնց դեպքում ծնողը պետք է անհապաղ դիմի բժշկի:

Քանի որ այս հիվանդությունների բացարձակ մեծամասնությունը վիրուսային են, հակաբիոտիկ չեն պահանջում: Բարեբախտաբար, մեզանում քչացել են  մարդիկ, ովքեր նման դեպքերում երեխային տալիս են հակաբիոտիկ: Կան հստակ մոտեցումներ` երբ տալ, ինչ տալ: Իսկ ամենապարզ խորհուրդը, որ կարող ենք տալ վիրուսային հիվանդությունների զարգացման դեպքում` փորձել կերակրել, դեղորայք տալ միայն ցուցումով, կարևորել ինֆեկցիաների տարածման կանխարգելումը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook