Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Եզակի վիրահատություն՝ Սպիտակի բժշկական կենտրոնում

72-ամյա տղամարդը գտնվել է ստացիոնար բուժման մեջ Սպիտակի բ/կի թերապիայի բաժանմունքում գլխուղեղի իշեմիկ ինսուլտ ախտորոշմամբ:
🏥Ստացիոնար բուժման 5-րդ օրը գանգատվել է աջ աճուկային շրջանում առկա արտափքվածությունից, վերջինիս շրջանում սուր ցավերից, սրտխառնոցից, վքնածության զգացողությունից։
👉Հերթապահ վիրաբույժ Նարեկ Ամիրյանի կողմից պացիենտը զննվել է, կատարվել է որովայնի ուլտրաձայնային հետազոտություն, ախտորոշվել է ազդրային օղակված ճողվածք, առաջարկվել է անհետաձգելի վիրահատական միջամտություն։
➡Պացիենտի մոտ առկա են եղել բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, մշտական հակակոագուլյանտների կիրառմամբ, սրտային անբավարարություն: Պացիենտը 3 ամիս առաջ կրել է աորտոկորոնար շունտավորում։
👉Բժշկական կենտրոնի վիրաբույժ Նարեկ Ամիրյանի եւ վիրաբուժական թիմի (Վիրահատող բժիշկ՝ Ամիրյան Նարեկ, ասիստենտ՝ Ալեքս Ասատրյան, անեսթեզիոլոգ՝Արթուր Դունամալյան) կատարվել է վիրահատական միջամտություն՝ ընդհանուր անզգայացմամբ՝ հերնիոլապարոտոմիա, օղակման վերացում (ճողվածքային պարունակությունը բարակ աղուգալար մոտ 10սմ երկարությամբ, որի կենսունակությունը վերականգնվել է), պլաստիկատեղային հյուսվածքների կիրառմամբ:
🙏Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, պացիենտը դուրս է գրվել հետվիրահատական 6-րդ օրը՝ լավացումով:
📌Ազդրային ճողվածքները հազվադեպ են հանդիպում՝ որովայնի առաջային պատի ճողվածքների մոտ 5%-ը, կին-տղամարդ 1.8։1 հարաբերակցությամբ, իսկ ազդրային օղակված ճողվածքները տղամարդկանց մոտ հանդիպում են խիստ հազվադեպ՝ գրականության մեջ կան միայն մի քանի զեկույցներ, որոնք հատուկ նկարագրում են օղակված ազդրային ճողվածքը տղամարդկանց մոտ:
350770834_605385884685712_8589148480751802729_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook