Sunday, April 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Երիկամի փոխպատվաստում. հաճախ տրվող հարցեր: arabkirjmc.am

Տարբեր երկրների վիճակագրական տվյալներից ելնելով տարեկան 1 մլն բնակչության հաշվարկով 600-1000 հիվանդներ ստանում են հեմոդիալիզ, որոնցից մոտավորապես կեսը պատրաստ են և ունեն ցուցումերիկամի փոխպատվաստման: Ներկա պահին մեր երկրում շուրջ 850 հիվանդ ստանում է հեմոդիալիզ և պոտենցիալ ենթակա են փոխպատվաստման նրանցից մոտավորապես 400-ը:

Առավել հաճախ ո՞ր օրգաններն են ենթարկվում տրանսպլանտացիայի, ի՞նչ դիրք է գրավում երիկամների տրանսպլանտացիան:

Հրապարակված տվյալներից ելնելով, այսօր աշխարհում տարեկան կատարվում է ավելի քան 115000 ամբողջական օրգանների փոխպատվաստման վիրահատություններ կյանքը և առողջությունը փրկելու տերմինալ հիվանդություններով հիվանդների մոտ: Փոխպատվաստումը համարվում է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն, իսկ երիկամի պատվաստումը այդ շարքում համարվում է տեխնիկապես ավելի պարզ:

Ինչո՞ւմն է երիկամների տրանսպլատացիայի գործընթացում կենդանի դոնորի առավելությունը դիակային դոնորից:

Երիկամի պատվաստումը կենդանի դոնորից ունի մի շարք առավելություններ: Նախապես ծրագրված վիրահատությունը ապահովում է օպտիմալ պայմաններ, կրճատվում է ժամանակը կենդանի դոնորից երիկամի փոխադրումը պացիենտին, հակառակ դեպքում, ժամանակի ընթացքում երիկամը ենթարկվում է փոփոխությունների: Կան իրավիճակներ երբ հիվանդը կարիք է ունենում նախավիրահատական բուժման՝ օրինակ հակամարմինների նվազեցման, որոշակի դեղորայքային միջամտության: Երկամի պատվաստումը կենդանի դենորից ավելացնում է նրա վերապրելիության հավանականությունը: Եվ, վերջապես, հաշվի առնելով փոխպատվաստման պահանջարկը, կենդանի դոնորից փոխպատվաստումը զգալի կրճատում է համապատասխան երիկամ սպասելու ժամկետները:

Ի՞նչ տարիքային սահմանափակումներ կան երիկամի դոնորության համար

Օրինական դոնորության նվազագույն տարիքը 18-ն է: Մեր պրակտիկայում դոնոր են 30-ն անց և մինչև 65 տարեկան անձինք: Հաշվի է առնվում երիտասարդների պտղաբերության գործոնը, որի պարագայում առողջական ռիսկերը պետք է նվազեցնել, ոչ թե ավելացնել:

Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունենում դոնոր օրգանի վերցնելը:

Դոնորական երիկամի վիրահատությունը կոչվում է դոնորական նեֆրէկտոմիա, որն իրականացվում է վիրաբուժական թիմի կողմից: Այսօր Հայաստանում կատարվում է և՛ բաց վիրաբուժական, և՛ լապարոսկոպիկ դոնոր նեֆրէկտոմիա, մեթոդն ընտրվում է ըստ ցուցումների:

Ի՞նչ կրիտերիաներ կան` դոնոր դառնալու համար:

Դոնոր դառնալու կրիտերիաներն են՝ առողջությունը, համապատասխան տարիքը, համատեղելիությունը, ցանկությունը անշահախնդրությունը և գթություն :

Կարո՞ղ է յուրաքանչյուրն իր ցանկությամբ դառնալ դոնոր և նվիրաբերել երիկամ:

Այո, Հայաստանում օրենքը թույլ է տալիս փոխպատվաստման համար օգտագործել նաև ոչ ազգակցականի, ոչ արյունակցի երիկամը: Ապագայում պլնավորված է նաև օգտագործել այն մահացողների երիկամները, ում մոտ գրանցվել է ուղեղային մահ, որոնց այլևս ոչ մի կերպ հնարավոր չէ փրկել և ովքեր չեն հրաժարվել փոխպատվաստումից ու ազգականներն էլ դեմ չեն նրանց դոնոր դառնալուն: Այդ մարդկանց արդեն կարելի է համարել պոտենցիալ համաձայնություն տված դոնորներ:

Ո՞ր պացիենտներին և ո՞ր դեպքերում է անհրաժեշտ երիկամների տրանսպլանտացիան:

Երիկամի փոխպատվաստման ցուցում է քրոնիկական երիկամային անբավարարությունը, տերմինալ շրջանը, երբ կոնսերվատիվ բուժումը չի կարող արդյունավետ լինել և դիալիզը կյանքի միակ պահպանման միջոց է: Նման իրավիճակում երիկամի փոխպատվաստումը, եթե չկան բացարձակ հակացուցումներ, նպաստում է կյանքի որակի բարելավմանը:

Երիկամի փոխպատվաստման ի՞նչ հակացուցումներ կան:

Ընդունված են բացարձակ հակացուցումներ, ինչպիսիք են՝ չարորակ գոյացությունները, ակտիվ տուբերկուլոզը, ՁԻԱՀ-ը, թոքերի քրոնիկ հիվանդությունները, շնչառական անբավարարությունը, թմրամոլությունը, հոգեկան հիվանդությունները, հիվանդություններ, որոնք սահմանափակում են կյանքի տևողությունը:

Ինչպե՞ս պատրաստվեն երիկամի փոխպատվաստման` դոնորը և պացիենտը:

Դոնորի նախապատրաստումը փոխպատվաստման առաջին հերթին սկսվում է առողջ ապրելակերպի կանոններով: Բացի ընդհանուր առողջական վիճակի գնահատումից, դոնորն անցնում է կարևորագույն կլինիկական հետազոտություններ՝ սկսած պարզ լաբորատոր-գործիքային, արյան համապատասխանության որոշումը խմբով և լեյկոցիտար հակամարմիններով /HLA/, ինչպես նաև երիկամային անոթների անատամիական կառուցվածքի ուսումնասիրությունը: Նախավիրահատական հետազոտական փուլում հայտնաբերված խնդիրները կարող են բացարձակ կամ հարաբերական հակացուցում լինել նեֆրէկտոմիայի համար: Բացի պարտադիր հետազոտական ցանկից, հետազոտական ծավալը կախված է նաև կլինիկական վիճակից, առկա առողջական խնդիրներից:

Ինչպե՞ս է տեղի ունենում երիկամների տրանսպլանտացիայի վիրահատությունը:

Ներկայում երիկամի փոխպատվաստման վիրահատությունը կատարվում է բաց կամ` հիմնականում, լապարոսկոպիկ եղանակով: Սովորոբար, պացիենտի երիկամերը չեն հեռացվում, բացառություն են հատուկ իրավիճակները՝ հիվանդի երիկամի դիրքը և չափերը, չափերով մեծ կիստան: Դոնորական երիկամը որովայնում տեղադրելուց հետո միակցվում են բոլոր արյունատար անոթները, որից հետո բացվում է արյան հոսքը:

Որքա՞ն երկար է տևում վիրահատությունը:

Վիրահատության տևողություն բնորոշումը շատ հարաբերական է, տևում է միջինը 6-8 ժամ:

Ինչքա՞ն երկար են գտնվում պացիենտը և դոնորը ստացիոնարում:

Դոնորը ստացիոնարում մնում է միջինը 5-6 օր: Ռեցիպիենտը պատվաստումից հետո ստացիոնարում անցկացնում է միջինը 3-4 շաբաթ:

Հետագայում դեղորայքային բուժում պահանջվո՞ւմ է:

Պացիենտի իմունային համակարգի արձագանքը պատվաստված երիկամի դեմ ընկճելու նպատակով մշտապես կիրառվում են դեղորայքային բուժման տարբեր սխեմաներ::

Կ՞ան ռիսկեր երիկամների դոնորների համար: Ի՞նչ խնդիրների կարող է բախվել դոնորը:

Ցանկացած օրգանի դոնոր, ինչպես նաև երիկամի, ունի ռիսկի չափաբաժին: Սովորաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիրահատությունից հետո նրանց առաջնային վերականգնումը չի գերազանցում 2 շաբաթը: Հավանական ռիսկեր են անզգայացման, վիրահատական բարդությունները:

Ի՞նչ բարդություններ կարող են լինել պացիենտի մոտ:

Փոխպատվաստման վիրահատությունից առաջ պացիենտը նախապես ծանոթանում է բոլոր հավանական բարդությունների, ռիսկերի հետ, ընհուպ մինչև հնարավոր մահը /մեր պրակտիկայում չի գրանցվել/ և տալիս է իր համաձայնությունը: Բացի սպեցիֆիկ բարդություններից, որոնք առաջանում են իմունասուպրեսիվ դեղորայքից, արտավանման ռեակցիայից, գոյություն ունեն մի շարք վիրաբուժական և ինֆեկցիոն բարդություններ:

Հետագայում լրացուցիչ ի՞նչ հետազոտություններ են իրականացվում պացիենտի և դոնորի մոտ:

Դոնորը վիրահատությունից մեկ տարի անց անցնում է կլինինկական հետազոտություններ միակ երիկամի ֆունկցիան և առողջական ընդհանուր վիճակը գնահատելու նպատակով: Պացիենտը դիսպանսեր հսկողության շրջանակներում հսկվում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Կա՞ն հեռահար ռիսկեր:

Հեռահար ռիսկերից են ուռուցքային հիվանդությունները:

Կարո՞ղ է դոնոր կինը երեխա ունենալ:

Այո, կարող է, մեր պրակտիկայում ունենք նման դեպքեր: Պացիենտը նույնպես կարող է երեխա ունենալ, պարզապես պետք է վերահսկել դեղերի ընդունումը, փոփոխել կամ հանել, որպեսզի չազդեն պտղի վրա:

Որքա՞ն է ծառայում փոխպատվաստված երիկամը:

Երիկամների տրանսպլանտացիան մեզ մոտ սկսվել է 2002 թվականից, և դա դեռ քիչ է վիճակագրություն ունենալու համար: Համաշխարհային տվյալների համաձայն այդ թիվը միջինը մոտ 20 տարի է:

Ի՞նչ գործոններից է կախված փոխպատվաստված երիկամի «աշխատանքային ժամկետը»:

Գործոններից մեկը դոնորի բարեկամական, արյունակցական կապն ու համատեղելիությունն է: Հաջորդը դոնորի տարիքն է, բնականաբար, երիտասարդի երիկամն առավել նախընտրելի է: Կարևոր է նաև, թե պացիենտը ինչ դեղորայք է ստացել և պահպանե՞լ է, արդյոք, դեղերի ճիշտ ընդունումը: Կան պացիենտներ, որ չեն հետևում դեղերի ընդունման ճիշտ սխեմային, կամ լրովին հրաժարվում են դեղորայք ընդունելուց: Կարող են ազդել նաև իմունոլոգիական տարբեր գործոններ և, ցավոք, նախապես հնարավոր չէ դրանք կանխատեսել ու կանխել: Գործոններից են նաև պացիենտի մոտ առկա հիմնական հիվանդությունը, ապրելակերպը, քաշը, վնասակար սովորությունները, ճնշման, խոլեսթերինի քանակի ոչ ճիշտ վերահսկումը և այլն

 

http://arabkirjmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook