Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԵՐԻՑՈՒԿ

Երիցուկի 50գ  ծաղիկները փոշիացնել,վրան լցնել 0.5լ եռացրած ջուր,թրմել15 րոպե,
քամել:Ստացված լուծույթը կարելի է օգտագործել որպես հակաբորբոքիչ:
 Բորբոքումների  դեպքում  լուծույթով   կարելի է թրջոցներ  դնել ակմ լոգանք ընդունել:
Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Ծաղիկները։ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակ։ Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ։
Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։
Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ։
Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակ։
Փոշին՝ ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook