Saturday, May 4, 2024
Հիվանդություններ

ՀԵՄՈՖԻԼԻԱ

Հեմոֆիլիայի կլինիկական երևույթները հանդես են գալիս կյանքի առաջին տարում:Արյունահոսությունը հաճախ աղաջանում է այն ժամանակ ,երբ երեխան ենթարկվում է տարբեր կենցաղային վնասվածքների:Կրծքի տարիքում հազվադեպ է լինում արյունահոսություն,որը բացատրվում է նրանով, որ կնոջ կաթը իր մեջ բավարար քանակությամբ ակտիվ թրոմբոկինազա է պարունակում:
Հեմոֆիլիան ժարանգական հիվանդություն է,հիվանդությունը բնորոշվում է  բարձր արյունահոսությամբ:Հեմոֆիլիայով հիվանդանում են տղամարդիկ:Այս հիվանդությունը պայմանավորված է արյան պլազմայում մակարդելիությունն ապահովող գործոնի անբավարարությամբ:
Հեմոֆիլիան ժառանգական արատ է,այն  փոխանցվում է արտաքուստ առողջ մորից որդուն: Հեմոֆիլիայով հիվանդ տղամարդկանց որդիները  չեն ժառանգում մակարդելիության պակասի այդ արատը,ծնվում են առողջ, իսկ դուստրերը պարտադիր ժառանգում են և փոխանցում իրենց որդիներին:
 Հիվանդությունը կրողների մոտ արյունահոսություններն  առաջանում են  վնասվածքից անմիջապես, կամ որոշ ժամանակ անց:Երբեմն նույնիսկ չնչին վնասվածքները կարող են  առաջացնել ուժեղ և տևական արյունահոսություններ,որոնք կարող են նույնիսկ կյանքին սպառնացող  բնույթ կրել:Արյունահոսության պատճառ կարող է լինել լեզվի կծելը,ատամի  հեռացումը, նշիկազատումը և այլ միջամտություններ:Արյունահոսություններ լինում են քթից,լնդերից, բերանի լորձաթաղանթներից և այլն:
Ավելի ուշ տարիքում դրսևորվում են հիվանդության   առանձին ձևեր,որոնք բնորոշվում են համեմատաբար թեթև ընթացքով:
 Հեմոֆիլիայով հիվանդները  պետք է խուսապեն  վնասվածքներից` սալջարդը, կտրված վերքը, ատամի հեռացումը, որոնք կարող են  ուղեկցվել կյանքի համար վտանգավոր արյունահոսությամբ:
Ժամանակին պետք է դիմել բժշկի հիվանդության  հնարավոր բարդությունները կանխարգելելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook