Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Երկաթ-պակասային սակավարյունություն

Հեմոգլոբինը օրգաններին և հյուսվածքներին թթվածին է տեղափոխում:
🔹Երբ հեմոգլոբինի քանակը պակասում է՝ օրգանները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում, հետևաբար չեն կարողանում լիարժեք աշխատել:
🔹 Արդյունքում դանդաղում է երեխայի աճն ու զարգացումը, ընկնում է դիմադրողականությունը, երեխան ավելի ընկալունակ է դառնում վարակների նկատմամբ:
⏺Ի հայտ է գալիս երկաթ-պակասային սակավարյունություն:
🔵«Հերացի» պոլիկլինիկայի բաժնի վարիչ, ընտանեկան բժիշկ Սոնա Տերմենջյանը նշում է, որ սակավարյունության առաջացման պատճառ կարող են լինել`
• Սննդի հետ ներմուծվող երկաթի անբավարար քանակությունն և ներծծման խանգարումները
• Երկաթի անբավարար պաշարները
• Երկաթի կորուստը
📊 Բնորոշ կլինիկական ախտանշաններն են՝ մաշկի գունատությունը, քաշի անկումը, թուլությունն ու հոգնածությունը, գլխացավը, գլխապտույտը, ժամանակի ընթացքում առաջացող ֆիզիկական աճի և մտավոր զարգացման դանդաղումը, անուշադրությունը:
🧬 Սակայն թեթև աստիճանի սակավարյունության դեպքում ախտանիշները սովորաբար չեն արտահայտվում, հաճախ այն ախտորոշվում է սկրինինգի ժամանակ:
📝Այդ իսկ պատճառով էլ սակավարյունության հայտնաբերման և ժամանակին բուժման նպատակով պոլիկլինիկաներւմ առողջ երեխաներին իրականացվում է արյան մեջ հեմոգլոբինի որոշում:
👫Այլ կերպ ասած՝ հեմոգլոբինի սկրինինգի իրականացում 9 ամսականում, մանկապարտեզ և դպրոց ընդունվելուց առաջ, 12, 15 և 17 տարեկաններում:
🧑‍⚕️👩‍⚕️Խորհուրդ ենք տալիս ծնողներին կապի մեջ լինել իրենց տեղամասային բժիշկների հետ, երեխաների վերոհիշյալ տարիքներում կամ նշված գանգատների դեպքում այցելել պոլիկլինիկա ու հանձնել արյան մեջ հեմոգլոբինի քննություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook