Wednesday, May 1, 2024
ՀայտարարություններՆորություններ

Երևանում նոյեմբերի 4–ին տեղի կունենա Առիթմոլոգիական ֆորում 2022–ը

Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, կոնֆերանսների մեծ դահլիճում նոյեմբերի 4ին տեղի կունենա Առիթմոլոգիական ֆորում 2022–ը։

Առիթմոլոգիան հանդիսանում է սրտաբանության հիմնաքարային ճյուղերից մեկը: Այս գիտաժողովի նպատակն է ներկայացնել սրտի ռիթմի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները, միջամտական էլեկտրոֆիզիոլոգիայի բնագավառում վերջին նորությունները։

Գիտաժողովը հատկապես արժևորվում է նրանով, որ ՆՄԲԿ առիթմոլոգիական ծառայությունը կփորձի ներկայացնել այնպիսի միջամտությունների մասին տվյալներ, որոնք եզակի են ամբողջ ՀՀ-ում, կիսվել իր փորձով: Բացի տեսական դասախոսություններից, կքննարկվեն կլինիկական դեպքեր՝ կապելով տեսական գիտելիքը գործնականի հետ: Միջոցառմանը ՀՀ ԱՆ կողմից շնորհվել է 5 ՇՄԶ կրեդիտ:

Թիրախային լսարան՝ սրտաբաններ, սիրտ-անոթային վիրաբույժներ, մանկական սրտաբաններ, սրտաբանական ծառայությունների բուժքույրեր: Սկիզբը՝ 13.00։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook