Thursday, May 9, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ընտանի կենդանիները նվազեցնում են կոգնիտիվ ընդունակությունների անկումը

Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները եկել են այն եզրակացության, որ ընտանի կենդանիները դրական ազդեցություն են թողնում մարդու ուղեղիվիճակի վրա։

Կատուները, շները և այլ ընտանի կենդանիները կարող են դանդաղեցնել տարեց մարդկանց մոտ կոգնիտիվ ընդունակությունների անկումը: Նման ազդեցությունը հատկապես ընդգծված է այն պարագայում, երբ մարդիկ ընտանի կենդանիներ են պահում հինգ տարուց ավել ժամանակահատվածի ընթացքում։

Վեց տարի տևած հետազոտության շրջանակներում գիտնականներն  ուսումնասիրել են 1369 տարեցների կոգնիտիվ ընդունակությունների դինամիկան։ Մասնակիցների միջին տարիքը 65 տարեկան է եղել, նրանց կեսից ավելին (53%) ուներ ընտանի կենդանիներ, 32%-ն ընտանի կենդանիներ պահում էին ավելի քան հինգ տարի:

Տարեցներից յուրաքանչյուրի համար թեստեր են օգտագործվել՝ կոգնիտիվ ընդունակությունների ամփոփ ցուցանիշներ ստանալու համար։ Վեց տարվա դիտարկման ընթացքում պարզվեց, որ ընտանի կենդանիների սեփականատերերի շրջանում կոգնիտիվ ընդունակությունների անկման տեմպերն ավելի դանդաղ են ընթացել ընտանի կենդանիներ չունեցողների համեմատ:

Նախորդ հետազոտություններն արդեն իսկ ցույց էին տվել, որ կենդանիների հետ կապը դրական ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա՝ կարգավորելով արյան ճնշումն ու սթրեսի մակարդակը: Ընտանի ենդանիներ պահելու ևս մեկ դրական կողմ կարելի է համարել ֆիզիկական ակտիվության ապահովումը՝ օրինակ, երբ տերերը զբոսնում են իրենց շների հետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook