Thursday, May 2, 2024
Նորություններ

Թունավորված 16 երեխաներից 3-ի վիճակը ծանր է․ նրանք բոլոր եղել են մանկապարտեզի նույն խմբից

Սննդային թունավորում ախտանշանով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված 16 երեխաներից 3–ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը։

«Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Երեխաները 3-4 տարեկան են, բոլորը եղել են մանկապարտեզի նույն խմբից։ Երեխաների մոտ առկա է բարձր ջերմություն է, փսխում ու փորլուծություն»,- ասաց Շադյանը։

Փոխտնօրենը հայտնեց, որ երեխաներ կան, որոնց վիճակն արդեն կայունացել է, եւ նրանք ենթակա են դուրս գրման, որոշների մոտ էլ դեռեւս շոկային վիճակ է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook