Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ժամանակավոր մազաթափություն

 Ժամանակավոր մազաթափությունն առաջանում է սթրեսներից, օրգանիզմում հորմոնալ կամ սեզոնային փոփոխություններից ու այլ ներքին հիվանդությունների հետևանք կարող է 582282_292768767470590_100002124086838_692966_1857872115_nհանդիսանալ: Հիմնական պատճառը հայտնաբերելուց հետո դադարում է մազաթափությունը և աճը շատ հանգիստ կարող է վերականգնվելԱվելի հաճախ մազաթափության պատճառ են հանդիսանում ֆիզիկական, կամ էմոցիոնալ սթրեսները: Այն կարող է առաջանալ ավելորդ քաշից կտրուկ ազատվելուց, վիրաբուժական միջամտությունից ու հոգեկան դեպրեսիվ վիճակից հետո:  Երբեմն հանկարծակի մազաթափություն կարող է առաջանալ քիմիական նյութերի ազդեցության և ճառագայթման պատճառով: Նման մազաթափություն կարող է նկատվել 1-3 շաբաթվա ընթացքում: Չարորակ ուռուցքների ժամանակ անցկացվող քիմիաթերապիայից կարող է թափվել մազերի 90 տոկոսը: Հիմնականում այս դեպքում մազերը վերականգնվում են: Էսթետիկական բժշկության մեջ լուրջ խնդիր է համարվում ախտաբանական մազաթափությունն ու ալոպեցիան: Մարդու մազերն աճում ու թափվում են նրա ամբողջ կյանքի ընթացքում: Մազի նորմալ աճին համապատասխան` մարդն ամեն օր կարող է կորցնել 50-150 մազ, որն անընդհատ ժամանակի ընթացքում վերականգնվում է:

Սակայն ախտաբանական մազաթափության ժամանակ ինքնավերականգնում տեղի չի ունենում: Մազերը կարող են թափվել ամբողջությամբ կամ մասամբ: Պետք չէ ենթադրել, որ այն հիվանդություն է, որով բացառապես տառապում են տղամարդիկ: Մազաթափության գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել սնունդը, որը կարող է հարուստ չլինել այն վիտամինների անհրաժեշտ քանակությամբ, ինչը հարկավոր է մազերի աճին: Մազային ֆոլիկուլները չեն սնուցվում ու ժամանակից շուտ մահանում ենՎիտամինների (C, B5, B6, PP) ու այնպիսի միկրոէլեմենտների, ինչպիսիք են` երկաթը, ցինկը, ֆոսֆորն ու կալցիումը, պակասը շատ բացասաբար են ազդում մազարմատների վրա: Իսկ սնուցող նյութերի պակասն օրգանիզմում կարող է լինել ծխելու, տարբեր դեղամիջոցներ ընդունելու պատճառով: Ինչպես նշվեցմազաթափությունը կարող է առաջանալ սթրեսից, քանի որ մազերի աճը սերտորեն կապված է հորմոնալ վիճակի հետ, որն էլ իր հերթին՝ կախված է էմոցիոնալ վիճակիցԱռատ թեփի առկայությունը ևս կարող է հանգեցնել մազաթափության, քանի որ թեփը խցանում է առաջացնում մաշկի ծակոտիներում: Ի տարբերություն տղամարդկանց, որոնց մազերը կարող են թափվել ավելի շատ գենետիկական պատճառներով, կանանց մոտ, որպես կանոնմազաթափությունը կապված է հորմոնալ, սեզոնային փոփոխությունների հետ ;Կանացի հորմոնը` էստրոգենը, ավելի երկարացնում է մազի կյանքի ցիկլը, իսկ տղամարդկանց հորմոնըանդրոգենը, ընդհակառակը, կարճացնում է այն: Մազը միջինում ապրում է 5-7 տարի, իսկ այդ ժամանակն անցնում է մի քանի էտապներով: Առաջին էտապը դեռ չամրացած վիճակն է` աղվամազը: Հաջորդ էտապում այն աճում է ակտիվ կերպով, հետո այն պատրաստվում է թափվելու, իսկ 2-3 ամսվա ընթացքում այն ընկնում է: Համապատասխանաբար, եթե ձեր մազերը սկսել են թափվել, պատճառը փնտրեք 2-3 ամիս առաջ:  Մազաթափությունը կարող է առաջանալ բարձր կամ ցածր ջերմաստիճանների տատանումից, այդ պատճառով խորհուրդ է տրվում թե՛ շոգին, թե՛ ցրտին համապատասխան գլխարկներ կրելՄազաթափության զարգացմանը նպաստող պայմանների թվին պետք է դասել նաև շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը: Մազաթափության պատճառները հայտնաբերելուց հետո կարելի է և պետք է փորձել վերականգնել մազերի աճըՇատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը: Արյան միջոցով մազարմատը սնուցվում է տարբեր վիտամիններով հարուստ նյութերով: Ամեն երեկո, քնելուց առաջ, մի քանի րոպե սանրեք ձեր մազերը հատուկ մերսող խոզանակովԲոլորին հայտնի է, որ գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի: Մատների ծայրերով այն շատ լավ քսել մազարմատներին, ապա գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով, իսկ արդյունքն ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրա կապել նաև սրբիչ: : Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքներով, քանի որ դրանք վիտամին B են պարունակում, որը շատ անհրաժեշտ է մազերին:

 Եթե ձեզ մոտ զգացվում է մազաթափություն, քիչ կարեւոր դեր չունի նաեւ սնվելը: Պետք է սնվել վիտամիններով հարուստ սնունդով: Նման միջոցները կարելի է ձեռնարկել այն ժամանակ, երբ մազաթափությունը ժամանակավոր բնույթի է, իսկ ախտաբանական մազաթափության ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկի:

Դիմակներ մազաթափության դեմ

Գայլուկ- կոներից պատրացտված թուրմով լվանալ գլուխը:

Եղինջ- 100 գ չորացրած տերևների վրա լցնել 0.5 լիտր ջուր, 0.5 լիտր քացախ: Եփել 30 րոպե: Այս լուծույթով շաբաթը 2-3  անգամ լվանալ գլուխը առանց օճառի:

Եղինջի 1 ճաշի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել մի քիչ գոլանա: Մազերը լվանալուց հետո այս լուծույթով թրջել  մազարմատներն և մազերը, չտրորել: Օգտագործել  շաբաթը մեկ անգամ:

Տատրակի տերևների եփուկով լվանալ գլուխը:

Տատրակի և եղինջի տերևների եփուկով  շաբաթվա ընթացքում 2 անգամ լվանալ գլուխը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook