Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է մաստոպատիան

Մաստոպատիա բառը հաճախ կանանց մոտ առաջացնում է վախ և տագնապ, քանի որ ասոցացվում է գոյացությունների հետ: Բայց արդյոք մաստոպատիաները վտանգավոր են այնքան, որ կնոջ մոտ անհանգստություն առաջացնեն: Այս և այլ հարցերի պատասխանել է  <<Շենգավիթ>> բժշկական կենտրոնի վիրաբույժ-ուռուցքաբան Գևորգ Ասիլբեկյանը:IMG_0623-339x400

-Ի՞նչ է մաստոպատիան:

-Կրծքագեղձի ցանկացած ախտաբանական փոփոխություն կոչվում է մաստոպատիա: Բայց ըստ ընդունած կարծիքի՝ սովորաբար մաստոպատիա ասելով մարդիկ հասկանում են կրծքագեղձի բարորակ փոփոխությունները: Ողջ աշխարհում մաստոպատիաները հիվանդություն չեն համարվում: Մաստոպատիաները նախկինում կոչվում էին ֆիբրոզ-կիստոզ հիվանդություններ, բայց շատ շուտով փոխարինվեցին ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ անունով:

-Մաստոպատիան տեսակներ ու՞նի:

-Մաստոպատիաների տեսակներ չկան, դրանք չեն դասակարգվում, որովհետև փոփոխությունները, որոնք բնորոշվում  են սոնոգրաֆիկ և մամոգրաֆիկ կատեգորիաներով, միավորում են կրծքագեղձի բարորակ փոփոխությունների մի ամբողջ խումբ, որոնք իրենց կառուցվածքային բնույթով մի փոքր տարբերվելով միամավորվում են միայն մեկ գաղափարի մեջ՝ դրանք բարորակ են և չարորակ չեն դառնում:

Որո՞նք են մաստոպատիաների առաջացման պատճառները:

– Մաստոպատիաները համարվում են դիսհորմոնալ հիվանդություններ: Դրանք հիմնականում կապված են կանանց ցիկլիկ փոփոխությունների հետ և ավելի արտահայտիչ են դառնում դաշտանային ցիկլին նախորդող մի քանի օրերի ընթացքում: Հիմնականում անցնում են կլիմակտիկ շրջանից հետո: Այսինքն, երբ կնոջ օրգանիզմում չկա էստրոգենների քանակի խիստ տատանում, ինչիսին կա ցիկլի ժամանակ, այն գագատները, որոնք պայմանավորված են էստրոգենների տատանմամբ, վերանում են:

-Կինը կարո՞ղ է ինքնուրույն իր մոտ նկատել մաստոպատիա:

-Հիմնականում հենց կինն  էլ բացահայտում է դրանք, քանի որ նա ունենում է գանգատ: Բայց պետք է նշեմ, որ կրծքագեղձում ցավը, այտուցը, օջախ շոշափելը դեռ մաստոպատիայի կրիտերիա չէ, առավել ևս, եթե դրանք առկա են ցիկլին նախորդող օրերին և անցնում են ցիկլից հետո, որովհետև վտանգավոր գոյացությունները ցիկլից հետո չեն անցնում:

-Պետք է արդյո՞ք կրծքագեղձում առկա փոփոխությունները կնոջ մոտ վախ առաջացնեն:

-Վախ պետք է առաջացնի ցանկացած փոփոխություն: Կրծքագեղձերը պետք է հետազոտվեն, որպեսզի դրանցում առկա փոփոխությունների վտանգավորությունը հերքվի կամ հազվադեպ դեպքերում հաստատվի:

-Պետք է արդյո՞ք բուժել մաստոպատիաները:

Ոչ: Չկա հիվանդություն, չկա բուժում: Կան դեղամիջոցներ, որոնք որոշակի դեպքերում երկար օգտագործման դեպքում մեղմում են գանգատները, բայց դրանց կարիքը իրականում չկա:

-Ի՞նչ հետազոտությամբ ենք պարզում կրծքագեղձում առկա փոփոխությունների վտանգավոր կամ անվտանգ լինելը:

-Մեզ անհրաժեշտ է հստակ 3 տվյալ՝ գանգատներ, օբյեկտիվ զննում, գործիքային հետազոտություն: Գործիքային հետազոտությունը կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունն է, որն ավելի հաճախ ցուցված է երիտասարդ կանանց մինչև 35-40 տարեկան, քանի որ այս տարիքում կրծքագեղձի խտությունն ավելի մեծ է և մամոգրաֆիան շատ ավելի դժվար է բացահայտում այդտեղ առկա փոփոխությունները: Եթե սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ որևէ կասկածելի գոյացություն է նկատվում, ապա մամոգրաֆիան պարտադիր է դառնում նաև երիտասարդ տարիքում: 40-ից հետո սոնոգրաֆիկ հետազոտությունը զուգակցվում է մամոգրաֆիայի հետ: Սա սովորաբար բավական է լինում հաստատելու կամ ժխտելու կրծքագողձում առկա խիստ փոփոխությունները: Գոյություն ունի նաև կրծքի ՄՌՏ, որին դիմում ենք յուրահատուկ դեպքերում: Վերջնական ախտորոշման համար կատարվում է բիոպսիա:

Վնասվածքները, երեխային կրծքով չկերակրելը նպաստում են մաստոպատիաների առաջացման: Սա առասպե՞լ է, թե իրականություն:

-Առասպել՝ կապված իրականության հետ: Այսինքն՝ սա հնարավոր է, բայց,  քանի որ չկան հստակ հետազոտություններ, ասել, որ դրանցից որևէ մեկը կարող է առաջացնել կրծքի քաղցկեղ, սխալ է: Ծխելը, ուշ ծննդաբերությունները, դաշտանային ցիկլի ուշ սկսվելը, գիրությունը և շատ այլ երևույթներ ռիսկի գործոններ են, որոնք կարող են ընդամենը կնոջը դասակարգել ավելի բարձր ռիսկի խմբում:

-Մաստոպատիաներ՝ հղիության ընթացքում: Այս դեպքում կա՞ն որոշակի առանձնահատկություններ:

-Ոչ, որևէ տարբերություն չկա:

Նյութի աղբյուր ` http://healthmag.am/2017/01/29/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB%D5%A1/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook