Tuesday, April 30, 2024
Նորություններ

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է նրանց՝ Բուժքույրերի միջազգային օրը

Հոգատար, բանիմաց, բարեխիղճ և սրտացավ… նրանք կանայք են, որոնց դերը և նշանակությունը չափազանց կարևոր են բժշկության մեջ:

📌Այսօր ամբողջ աշխարհում նշվում է նրանց՝ Բուժքույրերի միջազգային օրը:

ՈՒԱԿ-ի սիրելի բուժքույրեր, հերթական անգամ մեր շնորհակալական խոսքով ուզում ենք շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ձեր աշխատանքը բավականին բարդ է: Այն պահանջում է ճշգրտություն, պատասխանատվություն, որոշակի ֆիզիկական ուժ, արագ արձագանքելու կարողություն, կարեկցանք և, իհարկե, խնամք: Այս բոլորը հատուկ են ձեզ: Շնորհակալություն ենք հայտնում այդչափ պատասխանատու գործը պատվով, անտրտունջ և համբերատար կատարելու համար:

Մեծ է ձեր դերը հիվանդների ապաքինման գործում: Նրանց ցավն ու հոգսը կիսողը, հույս ու հավատ ներշնչողն առաջին հերթին հենց դուք եք։ Շնորհակալություն ենք հայտնում ձեր սիրո համար՝ մեր հիվանդների և ձեր աշխատանքի հանդեպ:

Ցանկանում ենք ձեզ առողջություն ու բարօրություն, սեր և երջանկություն, ինչպես նաև մասնագիտական նորանոր հաջողություններ։

Սիրով՝ ՈւԱԿ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook