Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԻԲՈՒՊՐՈՖԵՆԻ ԵՎ ՊԱՐԱՑԵՏԱՄՈԼԻ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

 

Գիտական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այնպիսի դեղերի խառնուրդը, ինչպիսին պարացետամոլն ու իբուպրոֆենն է, կարող է երկարաձգել հիվանդությունը և առողջությանը վնաս հասցնել:

Փորձագետները պնդում են, որ ջերմությունն իջեցնելու նպատակով ժամանակակից ծնողները հաճախ օգտագործում են այս երկու դեղերը միաժամանակ, ովքեր երբեմն երեխաներին տալիս են սխալ չափաբաժին, որը հանգեցնում է չափից ավելի մեծ դոզայի ընդունման:

Ամերիկյան Մանկաբուժության ակադեմիայի զեկույցում ասվում է, որ ջերմելը հիմնականում նշանակում է, որ երեխայի օրգանիզմը պայքարում է հիվանդության դեմ: Չնայած որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս համակցված բուժում անցկացնել, որը նշանակում է իբուպրոֆենի և պարացետամոլի այլընտրանքային չափաբաժնի օգտագործում, գիտնականները պնդում են, որ այն ավելի շատ վնաս կարող է հասցնել, քան` օգուտ: Նրանք պնդում են, որ բարձր ջերմությունը հիվանդություն չէ, այլ ֆիզիոլոգիական գործընթաց, որը շահավետ ազդեցություն է թողնում վարակի դեմ պայքարում:

Պարացետամոլն ու իբուպրոֆենը հայտնի են հակապիրետիկներ ընդհանուր անվան տակ:

#Onlineapteka

Leave a Reply

x Close

Like Us On Facebook