Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչով կարող է պայմանավորված լինել երեխայի դանդաղ աճը

Երեխայի դանդաղ աճի հիմնական պատճառներից մեկը կարող է լինել աճի հորմոնի դեֆիցիտը, որի դեպքում հետագայում կանանց հասակը չի գերազանցում 120 սմ-ը, իսկ տղամարդկանց հասակը՝ 135 սմ-ը։ Ինչպես նշել է ներզատաբան Նատալյա Լիբերանսկայան, այս հորմոնի պակասը հանդիպում է խնդրին բախված երեխաների 9 տոկոսի մոտ։’

«Կյանքի առաջին տարիներին աճի հորմոնի դեֆիցիտով երեխաները չեն տարբերվում իրենց հասակակիցներից, քանի որ այս ընթացքում օրգանիզմի աճն ու զարգացումը տեղի է ունենում վահանագեղձի հորմոնների միջոցով։ Տեղի է ունենում երեխայի օրգանների ու համակարգերի և առաջին հերթին կենտրոնական նյարդային համակարգի վերջնական հասունացում», – նշել է մասնագետը։

Հատկանշական է, որ աճի արագության նվազման դեպքում մարմնի բոլոր համամասնությունները երեխայի մոտ պահպանվում են։ Նման դեպքերում երեխան լինում է փոքրամարմին և ունենում է տիկնիկային դիմագծեր, սակայն շատ դեպքերում նկատվում է ավելորդ քաշ։

Երեխայի մոտ աճի դանդաղում նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել ներզատաբանին ու բուժզննում անցկացնել։ Նման դեպքերում շատ կարևոր է ժամանակին միջոցներ ձեռնարկելը, քանի որ մինչ որոշակի պահը դեռ հնարավոր է դրական փոփոխությունների հասնել։ Մասնագետը շեշտում է, որ աճի հորմոնի դեֆիցիտը հարկավոր է հայտնաբերել մինչ երեխայի մոտ սեռական հասունացման փուլի սկսվելը, քանի որ հակառակ դեպքում բուժումը կարող է անարդյունավետ լինել։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook