Friday, May 3, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Որոնք են մազաթափության պատճառ հանդիսացող հիմնական գործոնները

Մազաթափությունը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա։ Այն առավել հաճախ հանդիպում է հասուն տարիքի տղամարդկանց շրջանում, սակայն կանանց մոտ այս խնդրի զարգացումը ևս չի բացառվում։ Սա բավական տհաճ երևույթ է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են օր առաջ ազատվել դրանից ու վերականգնել վարսերի փարթամությունն ու առողջ տեսքը։

Մազաթափությունից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին պարզել դրա պատճառն ու ազատվել դրանից, այլապես գործադրած բոլոր ջանքերն ու օգտագործած բոլոր միջոցներն անարդյունավետ կլինեն, ուստի ներզատաբան Մարինա Բերկովսկայան ներկայացրել է մազաթափության՝ առավել հաճախ հանդիպող պատճառները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Մասնագետի խոսքով՝ մազաթափությունը կարող է պայմանավորված լինել այնպիսի գործոններով, ինչպիսին են․

  • ժառանգական նախատրամադրվածությունը (անդրոգենետիկ ալոպեցիան),
  • տարիքային փոփոխությունները,
  • աուտոիմունային հիվանդությունները (օջախային մազաթափություն),
  • վերականգնման շրջանը ծանր հիվանդությունից հետո,
  • սթրեսը,
  • մազերի սխալ խնամքն ու հաճախակի գունաբացումը,
  • հղիությունն ու ծննդաբերությունը,
  • ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը,
  • գլխամաշկի վարակները,
  • Դեղորայքի ընդունումից հետո առաջացած կողմնակի բարդությունները,
  • պսորիազը,
  • վահանագեղձի աշխատանքի խանգարումները,
  • վիտամինների ու սննդարար նյութերի պակասը (սպիտակուցներ, երկաթ, ցինկ, բիոտին և այլն)։

«Որպես ներզատաբան կցանանայի կանգ առնել ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի վրա։ Սա կանանց մոտ մազաթափության բավական հաճախակի հանդիպող պատճառ է։ Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը չի կարող դրսևորվել միայն մազաթափությամբ, սա ընդհանուր կլինիկական պատկերի միայն մի մասն է․ դաշտանային ցիկլի խանգարում, անօվուլյացիա, անպտղություն, ակնե, անցանկալի մազերի առկայություն, – նշել է մասնագետը՝ հավելելով, որ նման խնդիրների առկայության դեպքում հարկավոր է դիմել ոչ թե տրիխոլոգին ու կոսմետոլոգին, այլ գինեկոլոգին կամ ներզատաբանին։

Նույնը վերաբերում է նաև վահանագեղձի դիսֆունկցիային, որը ևս ենթադրում է բուժում բժշկի վերահսկողության տակ։ Բանն այն է, որ մազաթափությունը կարող է լինել հիպոթիրեոզի կամ թիրեոտաքսիկոզի մասին հուշող գաղտնի ախտանշան, ուստի կասկածների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook