Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչու՞ են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում

Ինչու՞ են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում
✅ Հաճախ սիրուհիներ հայտնվում են տղամարդկանց կյանքում, երբ ընտանիքում առկա են բարդ և կոնֆլիկտային փոխհարաբերություններ, երբ խաթարված է սեռական ներդաշնակությունը և ամուսինները միմյանց նկատմամբ ապրում են խորը հիասթափություն: Երբեմն այդ խնդիրների հիմքում կարող է ընկած լինել բարդ սոցիալական և կենցաղային իրավիճակը: Կանայք երբեմն ընկղմված լինելով երեխաների խնամքում և կենցաղային խնդիրներում, տղամարդկանց համար, իրենց իսկ խոսքերով, կորցնում են իրենց գրավչությունը, հաճախ լինում են հոգնած և ոչ սեքսուալ «մարզավիճակում»:Այս պարագայում սիրուհին կարծես լրացնում է այն բացը, որը գոյացել էր վերոնշյալ խնդիրների պատճառով:
✅ Երբեմն տղամարդիկ, հետևելով կարծես ստեղծված թրենդային տենդենցներին, փորձելով հետ չմնալ իրենց ընկերներից, դիմում են այդ քայլին, որևէ հիմնավորում չկարողանալով բերել դրա վերաբերյալ: Ընտանիքում առկա է լիարժեք սիրո և ներդաշնակության մթնոլորտ, սեքսուալ հարմոնիա, սակայն տղամարդու համար սիրուհի ունենալը կարծես ինքնահաստատման, առավել տղամարդկային երևալու խնդիր է լուծում:
❗️ Երբեմն տղամարդիկ նշում են, որ փորձում են լրացնել հոգևոր և հոգեէմոցիոնալ բացը, որը առկա է իր և կնոջ փոխհարաբերություններում:
Ընդհանուր առմամբ սեքսոլոգիական տեսանկյունից շատ բան պայմամանավորված է սեռական կոնստիտուցիայի տիպով և անձի հոգեկերտվածքով, մտածողության և համոզմունքների առանձնահատկութուններով:
⚠️ Շատ դեպքերում սիրուհու գործոնը տղամարդու համար առավել էմոցիոնալ լարվածության և ծանրաբեռնվածության պատճառ կարող է հանդիսանալ, ինչը ոչ բարերար է ազդում ընտանիքի կայունության վրա, հաճախ պատճառ հանդիսանալով ընտանեկան կոնֆլիկտների:
❤️ Սեր և խաղաղություն բոլոր ընտանիքներում

Leave a Reply

x Close

Like Us On Facebook